1.Որո՞նք են պարզ մեխանիզմները
Այն մեխանիկական սարքերը , որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար կորչովում են մեխանիզմներ:
2.Ի՞նչ է լծակը:
Լծակը ամենատարածված պարզագույն մեխանիզմն է: Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը: Այդ հենարանն անվանում են առանցք:
3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:
4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:
Ճախարակները լինում են անշարժ եւ շարժական:
5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:
Եթե բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, այն կոչվում է անշարժ ճախարակ:
6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Երբ բեռի շարժման ժամանակ ճախարակը շարժվում է, այն կոչվում է շարժական ճախարակ:
7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Անշարժ ճախարակով բարձրացնում են բեռները:
8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Շարժական ճախարակով ևս բարձրացնում են բեռները, բայց այս անգամ ավելի քիչ ուժ է գործադրվում:
9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու համար օգտագործում են բազմաճախարակ, որն անշարժ և շարժական ճախարակների համակցություն է:
10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:
11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար
Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար, անվանում են օգտակար աշխատանք:
12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված
Ծախսված կամ լրիվ աշխատանքը ավելի մեծ է, քան օգտակար աշխատանքը:
13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից
Օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի մի մասն է կազմում:
14.Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից
Այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխտանքի որ մասն է , կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից:
15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>
Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։
16.Հնարավոր է արդյոք, որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից