199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:
Լսել, բարձրանալ, հեռանալ:
Իմ պատմությունը լսելուց բացի, նա նաև աշխատում էր։
Նրա երգը լսելով, նա նկարում էր։
Բարձրանալուց, նա լսեց մի տարօրինակ ձայներ։
Շենք բարձրանալով, նա խեռախոսով էր խոսում։
Նույնիսկ հեռանալուց, նա բողոքում էր։
Հեռանալով, նա կորում էր տեսադաշտից։
200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել-ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ-ինչի՞ց)
Այդ տունը կարդալիս սպասում էր որդու վերադարձին: (կարդալ-ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել-ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ-ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ-ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ-ե՞րբ)
202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:
Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:
203. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ բերած էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի ասված տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
204. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող, հիացող:
Նամակ գրող մարդը, նա էր։
Շենք կառուցող մարդը այսօր չի աշխատում։
Ներող մարդիկ շատ բարի են։
Ծառին բարձրացող կատուն վախեցած է։
Ինձնով հիացող մարդը նա էր։
205. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ` Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած անձրև։ — Անձրև որը վտանգավոր էր դարձել ցանքերի համար։
Մառախուղով պատված լեռնագագաթներ։ — Լեռնագագաթներ որոնք պատվել էին մառախուղով։
Ճանապարհորդի նկարագրված ջրվեժը։ — Ջրվեժ, որը նկարագրել էր ճանապարհորդի կողմից։
Դժվարին կացության մեջ ընկած մարդ։ — Մարդ որը ընկել էր դժվար կացության մեջ։
Գիշերները մեր այգին այցելած չորքոտանին։ — Չորքոտանի որը գիշերները այցելում էր մեր այգին։
Անտառից սկիզբ առած վտակ: — Վտակ, որը սկիզբ էր առնում անտառից։
206. Ընդգծված ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ` Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:
Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի։ — Չորքոտանի, որը գիշերները մեր այգին այցելում է։
Անտառից սկիզբ առնող վտակ։ — Վտակ, որը անտառից սկիզբ է առնում։
Դժվարին կացության մեջ գտնվող մարդ։ — Մարդ, որը դժվարին կայցության մեջ է գտնվում։
Ցանքերի համար վտանգավոր դարձող անձրև։ — Անձրև, որը ցանքերի համար վտագավոր է դառնում։
Մառախուղով պատվող լեռնագագաթներ։ — Լեռնագագաթներ, որոնք մառախուղով են պատվում։
Ջրվեժը նկարագրող ճանապարհորդ։ — Ճանապարհորդ, որը ջրվեժ է նկարագրում։
207. Ընդգծված անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:
Օրինակ` Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:
Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով: — Կանգնեց անկյունում, որ նրան նորից տեսնի:
Խնդրեց նամակը հասցնելու մասին: — Խնդրեց, որ նամակը հասցնեն։
Մի քանի վարկյան շահելու համար վազեց: — Վազեց, որ մի քանի վարկյան շահի։
Սպասեց հոսանքների բերելուն: — Սպասեց, որ հոսանքները բերեն։
Մի քանի քայլ հեռանալով` հանդիպեց: — Մի քանի քայլ հեռացավ, որ հանդիպի։
Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: — Հոսանքի ուղղությամբ ցած վազեց, որ տեսնի։
Ջրի պակասելու մասին խոսեցին: — Խոսեցին, որ ջուրը պակասել է։
Ըստ Ս․Մարկոսյանի Հայոց լեզվի 7-րդ դասարանի դասագրքի





