1. Ներկայացնել օղակաձև որդերի մի քանի տեսակներ։
Անձրևորդ, կանաչ ներեիս, նեկտոխետա, ամֆիտրիտա, ցիրատուլուս, տզրուկներ։
2. Անձրևաորդի բազմացումը։
Անձրևորդը երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Կլոր որդերը համարյա ամբողջությամբ մակաբույծ են, ունեն ավելի բարդ կառուցվածք, քան տափակ որդերը:
3. Օղակաձև որդերի ո՞ր ներկայացուցիչներին են օգտագործում գյուղատնտեսության մեջ։
Անձրևաորդին: Օղակավոր որդերը փխրեցնում են հողը, հողի մակերևույթից տերևների և չորացած մնացորդները տանում են հողի տակ, որոնք փտելով պարարտանյութ են դառնում։
4. Ի՞նչ է ռեգեներացիան։
Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին։
5. Բերել ժապավենաձև որդերի մի քանի օրինակ։
Եզան երիզորդ, խոզի երիզորդ, լայն երիզորդ և էխինոկոկ։
6. Ժապավենաձև որդերի ո՞ր ներկայացուցիչներով կվարակվենք եթե ուտենք վատ եփված միս, որը վարակված կլինի տվյալ տեսակի մակաբույծով։
Մարդիկ եթե ուտեն վատ եփված միս կվարակվեն երիզորդներով: Եզան երիզորդը կատարում է ինքնաբեղմնավորում, մարմնի վերջին հատվածները արդեն պարունակում են այդ բեղմնավորված ձվերը։ Բեղմնավորված հատվածները պոկվում են մարմնից և կղանքի հետ ընկնում արտաքին միջավայր: Խոտաբույսերի հետ միասին այդ ձվերը կարող են թափանցել խոշոր եղջերավոր անասունի ստամոքս, որտեղ ձվից դուրս է գալիս թրթուռը: Մկաններում թրթուռը պատվում է թաղանթով և վեր է ածվում ֆինայի։ Ֆինան կարող է թափանցել մարդու մարմին` վատ եփված կամ քիչ տապակված մսի հետ: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը։ Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:
7. Ի՞նչ է ֆինան։
Ֆինան հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:
8. Ո՞ր մակաբույծ որդով կվարակվենք եթե սիրենք շանը կամ կատվին, որոնք վարակված են։
Էխինոկոկ։ Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:
9. Մարտ ամսվա ֆլեշմոբ
10․ Մարտ ամսվա բլոգային աշխատանք։
Ժապավենաձև որդերի դաս
Անձրևորդի արտաքին և ներքին կառուցվածքը
Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում
11. Հացի նախագիծ։