1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը
Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ: Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:
2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը
Մեխանիկական աշխատանքը կարող է տեղի ունենալ միայն ուժի առկայությամբ: Ուժն է ազդում աշխատանքի վրա, միայն ուժի ազդեցությամբ է մարմինը շարժվում:
3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը
Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:
A=Fs
4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում
1Ջ=1Ն*մ
5.Ի՞նչն է կոչվում հզորություն
Մեքենայի, մարդու, կենդանու աշխատանք կատարելու արագությունը բնութագրելու համար ֆիզիկայում օգտագործվում է հզորություն մեծությունը: Իսկ հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այն աշխատանքը:
6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը
Հզորությունը հաշվելու համար, հարկավոր է կատարված աշխատանքը բաժանել աշխատանքը կատարելու ժամանակին, հետևաբար՝ N=A/t
7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը
A=Nt