Uncategorized

Մեխանիկական աշխատանք, հզորություն

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը
Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ:  Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:
2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը
Մեխանիկական աշխատանքը կարող է տեղի ունենալ միայն ուժի առկայությամբ: Ուժն է ազդում աշխատանքի վրա, միայն ուժի ազդեցությամբ է մարմինը շարժվում:
3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը
Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:
A=Fs
4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում
1Ջ=1Ն*մ
5.Ի՞նչն է կոչվում հզորություն
Մեքենայի, մարդու, կենդանու աշխատանք կատարելու արագությունը բնութագրելու համար ֆիզիկայում օգտագործվում է հզորություն մեծությունը: Իսկ հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այն աշխատանքը:
6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը
Հզորությունը հաշվելու համար, հարկավոր է կատարված աշխատանքը բաժանել աշխատանքը կատարելու ժամանակին, հետևաբար՝ N=A/t
7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը
A=Nt

Հայոց լեզու 7

Բայի հիմքը 03.22.2024

1. Կազմի՛ր տրված բայերի ներկայի / առաջին/ և անցյալի / երկրորդ/ հիմքերը. գրել, կարդալ, գտնել, հասնել, թռչել, վախենալ, քարանալ, քարացնել, վախեցնել, հասցնել, սիրվել, ցատկոտել, կոտրատել:
Օրինակ՝ գրում եմ-գր- ներկայի հիմք, գրեցի-գրեց-անցյալի հիմք

կարդում եմ-կարդ-ներկայի հիմք
կարդացի-կարդաց-անցյալի հիմք

գտնում եմ-գտն-ներկայի հիմք
գտա-գտ-անցյալի հիմք

հասնում եմ-հասն-ներկայի հիմք
հասա-հաս-անցյալի հիմք

թռչում եմ-թռչ-ներկայի հիմք
թռա-թռ-անցյալի հիմք

վախենում եմ-վախեն-ներկայի հիմք
վախեցա-վախեց-անցյալի հիմք

քարանում եմ-քարան-ներկայի հիմք
քարացա-քարաց-անցյալի հիմք

քարացնում եմ-քարեցն-ներկայի հիմք
քարացրեցի-քարացրեց-անցյալի հիմք

վախեցնում եմ-վախեցն-ներկայի հիմք
վախեցրի-վախեցր-անցյալի հիմք

հասցնում եմ-հասցն-ներկայի հիմք
հասցրեցի-հասցր-անցյալի հիմք

սիրվում եմ-սիրվ-ներկայի հիմք
սիրվեցի-սիրվեց-անցյալի հիմք

ցակտոտում եմ-ցատկոտ-ներկայի հիմք
ցատկոտեցի-ցատկոտեց-անցյալի հիմք

կոտրատում եմ-կոտրատ-ներկայի հիմք
կոտրատեցի-կոտրատեց-անցյալի հիմք
2. Որոշի՛ր տրված բայերի կազմությունը, ընդգծի՛ր ածանցները. սիրել, փնտրել, խոսել, վախենալ, մտնել, փախչել, առնել, հագենալ, կիսվել, ժանգոտել, ջարդոտել, կարոտել, բզկտել, աշխատել:

սիրել-սիր+ել-պարզ բայ
փնտրել-փնտր+ել-պարզ բայ
խոսել-խոս+ել-պարզ բայ
վախենալ-վախ+են+ալ-ածանցավոր բայ
մտնել-մտն+ել-պարզ բայ
փախչել-փախչ+ել-պարզ բայ
առնել-առն+ել-պարզ բայ
հագենալ-հագ+են+ալ-ածանցավոր բայ
կիսվել-կիսվ+ել-պարզ բայ
ժանգոտել-ժանգ+ոտ+ել-ածանցավոր բայ
ջարդոտել-ջարդ+ոտ+ել-ածանցավոր բայ
կարոտել-կարոտ+ել-պարզ բայ
բզկտել-բզկտ+ել-պարզ բայ
աշխատել-աշխ+ատ+ել-ածանցավոր բայ

Աշխարհագրություն 7

Քիմիական արդյունաբերություն

1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:
Քիմիական արդյունաբերությունը մեքենաշինության եւ էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ
գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող ճյուղերն են:
Քիմիական արդյունաբերությունը սինթեզում, ստեղծում է այնպիսի նյութեր (պլաստմասսաներ, պոլիմերներ, քիմիական մանրաթելեր եւ այլն), որոնք բնության մեջ չեն լինում։
2. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Քիմիական արդյունաբերությունը սինթեզում, ստեղծում է այնպիսի նյութեր, որոնք բնության մեջ չեն լինում։
3. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:  

Արագ փչացող հումք (կաթ, խաղող, լոլիկ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ և այլն) մշակող ձեռնարկությունները
տեղաբաշխվում են հումքի աղբյուրների մոտ։ Միևնույն ժամանակ, դրանցից պատրաստված արտադրանքը (օրինակ` պահածո կամ շաքար) հարմար է երկարատև պահպանման և տրանսպորտային փոխադրման համար: