228. Ընդգծված բայերի իմաստային տարբերությունը բացատրի՛ր:
Գտի՛ր, թե իմաստի տարբերությունն ի՞նչ ձևով է արտահայտվում:
Ա. Մեր պարտեզում վարդի թուփ է աճում: — Բ.Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում:
Ա-ում վարդի թուփը ինքն իրեն է աժում, իսկ Բ-ում մենք ենք վարդի թուփ աճեցնում։
Ա. Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան: — Բ. Ցուրտը բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց:
Ա-ում բույսերն ու կենդանիներն ինքն իրեն ոչնչացան ու անհետացան, իսկ Բ-ում ցուրտը բույսերն ոչնչացրեց և անհետացրեց։
Ա. Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում: — Բ. Գարնան արևը ձյունը հալեցնում ու գոլորշիացնում է:
Ա-ում ձյունն է հալվում և գոլորշիանում, իսկ Բ-ում արևը ձյունը հալեցրեց և գոլորշիացրեց։
229. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու ու փորձի՛ր բացատրել այդ անունը: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:
Օրինակ`
խոսել-խոսեց նել, (խոսեց րի), վախենալ-վախեց նել (վախեց րի):
Վազել — վազեցնել, (վազեցրի)
պարել — պարեցնել, (պարեցրի)
աշխատել — աշխատեցնել, (աշխատեցրի)
ուտել — ուտեցնել, (ուտեցրի)
կարմրել — կարմրեցնել, (կարմրեցրի)
սովորել — սովորեցնել, (սովորեցրի)
խմել – խմեցնել (խմեցրի)
շփոթել – շփոթեցնել (շփոթեցրի)
լռել – լռեցնել (լռեցրի)
վստահել – վստահեցնել (վտահեցրի)
հագենալ – հագեցնել (հագեցրի)
մոտենալ – մոտեցնել (մոտեցրի)
մերձենալ – մերձեցնել (մերձեցրի)
230. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր` ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:
Վազեցնել երեխային
պարեցնել աղջկան
աշխատեցնել մարդուն, աշխատեցնել հեռախոսը
ուտեցնել երեխային, ուտեցնել հաց
կարմրեցնել ձեռքը, կարմրեցնել
231.Սխալ կազմած պատճառական բայերն ուղի՛ր:
Քնեցնել, հաշտեցնել, լռացնել, ուտացնել, լսեցնել, ճերմակեցնել, կարմրացնել, վախացնել, աշխատացնել, հնչեցնել, պարզեցնել, ցավեցնել, վստահացնել, ծառայացնել, ապրացնել:
232. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:
Օրինակ`
ա) զգալ- զգացնել, (զգացրի)
բ) մեծանալ – մեծացնել,(մեծացրի)
գ) հագնել- հագցնել (հագցրի)
ա) Խաղալ, դողալ, եռալ, թվալ, հավատալ:
բ) Փոքրանալ, լավանալ, վատանալ, բարեկամանալ, թշմանալ, մանրանալ, հզորանալ, բարձրանալ, քարանալ:
գ) Հասնել, թռչել, տեսնել, փախչել, փակչել, կպչել:
233. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր՝ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:
234. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու տալ բայի օգնությամբ:
Օրինակ`
զանգել-զանգել տալ:
Հանձնել, պատժել, ասել, աղմկել, պատասխանել, զրուցել, հայտնել, աղալ, բանալ, տանել:
235. Տրված բայերը հնարավոր ձևերով պատճառակա՛ն դարձրու:
Օրինակ`
լսել- լսեցնել , լսել տալ:
Իմանալ, բարկանալ, տեսնել, զգալ:
236. Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:
Հասկանալ տվեց, որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռանալ տվեց այդ կողմերից:
Իմանալ տվեց, որ շուտով գալու է:
Զգացրեց, որ այլևս չի ուզում խոսել:
Վտանգի մասին բոլորին զգուշացրեց, որ քաղաքից հեռու չգնան:
237. Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:
Առավոտից իրիկուն, հետո էլ նորից միրչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց, որինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
— Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել: