Պատմություն 7

Արտաշեսյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը

1. Ինչ առանձնահատկություններ ուներ Արտաշեսյան հելլենիստական Հայաստանի մշակույթը: Ինչպիսի փոփոխությունների ենթարկվեցին արվեստի տարբեր ոլորտները:
Ընդհանուր առմամբ Հայաստանում հելլենիզմն ընթացավ երկու փուլով: Բուն հելլենիզմը (առաջին փուլը)՝ Ք․ ա․ III-I դդ, և ուշ հելլենիզմը (երկրրորդ փուլը)՝ Ք․ հ․ I-III դդ։ Այն Հայաստանում տևեց գրեթե վեց դար։ Հելլենիստական ժամանակաշրջանում հայկական աստվածները նույնացվում էին հին հունական աստվածների հետ՝ օժտվելով նոր գծերով։ Որոշ առումներով փոփոխվեցին նաև պաշտամունքի ձևերը։ Մեծ տարածում ունեին մի քանի համընդհանուր աստվածություններ։ Նրանցից էին Արամազդ-Զևսը, Անահիտ-Արտեմիսը, Վահագն-Հերակլեսը, Աստղիկ-Ափրոդիտեն, Միհր-Հելիոսը, Տիր-Ապոլոնը, Նանե-Աթենասը և այլն։
2. Ինչով էր պայմանավորված Արտաշեսյան Հայաստանում քրմապետի հետևաբար քրմական դասի ազդեցության թուլացումը:

Եթե նախկինում քրմապետն էր տերության երկրորդ մարդը, ապա այժմ, մանավանդ Տիգրան Մեծի ժամանակներից, նա դուրս է մղվում «մեծ բդեշխի» կողմից։ Արքան ուներ բազմաթիվ պատվանուններ՝ «մեծ արքա», «բարեպաշտ արքա», իսկ Տիգրան Մեծից հետո՝ նաև «արքայից արքա», «աստված» և այլն։
3. Ինչ նշանակություն ուներ քաղաքաշինությունը Արտաշեսյան Հայաստանում

Արտաշեսյան Հայաստանում քաղաքաշինությունը ուներ մեծ նշանակություն։ Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում հիմնվեցին և զարգացան նոր քաղաքներ, որոնցից հատկապես նշանավոր էին Արտաշատն ու Տիգրանակերտը։
4. Ինչպես էին Արտաշեսյան արքաներն Աշխարհաժողովի և Արտաշատի հրապարակի միջոցով հավասարակշռում իրենց իշխանությունը:

Արքան երկիրը կառավարում էր արքունիքի և արքունի գործակալների միջոցով։ Արքունիքը կազմված էր տոհմիկ և ծառայողական ավագանուց։ Տոհմիկ ավագանու քաղաքական ազդեցության կարևորագույն օրգանը սրբազան Նպատ լեռան լանջերին պարբերաբար հրավիրվող Աշխարհաժողովն էր, ծառայողական ավագանունը՝ մայրաքաղաք Արտաշատի հրապարակը։
5. Ինչով կբացատրես այն, որ Արտաշես առաջինի կառավարման տարիներին դեռևս գերակայող էր արամեերենը, մինչդեռ Տիգրան Մեծի ժամանակ՝ հունարենը:

Ուշագրավ է, որ Արտաշես I-ի կառավարման տարիներին դեռևս գերակայող էր արամեերենը, թերևս պետությունն այդպես հակադրվում էր հելլենիստական՝ Սելևկյան տերությանը։ Հետագայում արդեն ակտիվացավ հունարենը։
6. Ինչպես կարող էին քաղաքներին արքաների տված արտոնությունները խթանել առևտուրն ու արհեստները

Оставьте комментарий