Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ է ֆինան
Ֆինան հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:
2. Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը
Եզան երիզորդը կատարում է ինքնաբեղմնավորում, մարմնի վերջին հատվածները արդեն պարունակում են այդ բեղմնավորված ձվերը։ Բեղմնավորված հատվածները պոկվում են մարմնից և կղանքի հետ ընկնում արտաքին միջավայր: Մեկ օրվա ընթացքում որդն անջատում է 5−7 հատվածներ, որոնցում պարունակվում է մոտ 2 մլն. ձու: Խոտաբույսերի հետ միասին այդ ձվերը կարող են թափանցել խոշոր եղջերավոր անասունի ստամոքս, որտեղ ձվից դուրս է գալիս թրթուռը: Թրթուռը անցնում է աղիներ, ծակում աղիքի պատը և արյան հոսքով տեղափոխվում մկաններ:Մկաններում թրթուռը պատվում է թաղանթով և վեր է ածվում ֆինայի։ Ֆինան կարող է թափանցել մարդու մարմին` վատ եփված կամ քիչ տապակված մսի հետ: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից: Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:
3. Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով
Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:
День: 13 марта 2024
Կարդում ենք Չարենց
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Եղիշե Չարենցի հետ հանդիպել էր 1935 թվականին։ Սակայն, դա նրանց առաջին և վեռջին հանդիպում էր․․․
Վիլյամին առաջին հայացքից թվաց, որ Չարենցը բավականին տգեղ մարդ է։ Նույնիսկ ասաց, որ ամենատգեղ մարդն էր, որ տեսել էր իր կյանքում։ Բայց երբ Չարենցը սկսեց խոսել հայ ժողովրդի և բանաստողծությունների մասին, Վիլյամը իր կարծիքը փոխեց։ Մեկ ժամից քիչ ժամանակում Վիլյամ Սարոյանի համար Եղիշե Չարենցը արդեն լրիվ ուրիշ մարդ էր։ Արդեն տգեղ չէր, նույնիսկ կարոց էր ասել, որ ամենագեղեցիկ մարդն էր։ Սարոյանը այդպիսի հրաշք չէր զգացել ոչ մեկի հետ, ոչ մի կնոջ հետ։ Սարոյանը շատ գեղեցկուհիներ է հանդիպել, որոնք իրենց մասին կարծիքը միշտ շատ արագ էին փոխում։ Վիլյամի համար Չարենցի տեսքը միանգամից դառավ երկրորդական։ Վիլյամ Սարոյանի համար Չարենցը նույնիսկ մահացած ժամանակ, որջ էր իր բանաստեղծություններով և ստեղծագործություններով։
Չարենցի՝ մորը նվիրված բանաստեղծությունները
ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…
1․Ուշադիր կարդա բանաստեղծությունը և փորձիր մեկնաբանել․ ի՞նչ խոհեր է արթնանում մոր հոգում որդուն հիշելիս։
Մայրը լռությանն և տխրության մեջ հիշում էր իր կորած որդուն։
2․ Ինչպիսի՞ն է հեղինակի մայրը։
Հեղինակի մայրը արդեն ծեր կին էր։ Նրա մայրը հիշում էր իր որդուն և կարոտում էր նրան։ Մայրը շատ տխուր և լուռ էր, քանի որ նրա որդին նրա հետ չէ։
3․Որտե՞ղ է որդին, ինչու՞ մայրը նրա մասին ոչինչ չգիտի։
Իմ կարծիքով որդին ուրիշ տեղ է գնացել և ապրում, մայիս հեռու։ Մարդիկ երբ մեծանում և հասունանում են, սկսում են տեղափոխվել և ապրել մենակ։
4․Թթենու խորհրհրդանիշը ինչպե՞ս կմեկնաբանես։
Թթնենին իր համար խորհրդանշում էր մանկություն: Նա այդ թթենին փոքրուց էր հիշում։
5․Բանաստողծությունից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված բառերը, որոշիր դրանց խոսքիմասային պատկանելությունը /ըստ քո անցած խոսքի մասերի/:
արցունքներ դառնաղի
դռներ է ծեծել
լույս խորշոմներ
գրկում հեծեծել
Comparatives and Superlatives of Adjectives


