Նախագծեր·Քիմիա 7

Նոբելյան մրցանակակիր կանայք

Ընթացքը՝ Փնտրել, հավաքագրել տեղեկություն

Նոբելյան մրցանակները, ամենամյա մրցանակներ են, որ շնորհվում են Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի, Շվեդիայի ակադեմիայի, Կարոլինսկայի ինստիտուտի և Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի կողմից այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր ակնառու ներդրում ունեն քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում։ Դրանք ստեղծվել են Ալֆրեդ Նոբելի 1895 թվականի կտակով, որը թելադրում է, որ մրցանակները պետք է տնօրինի Նոբելյան հիմնադրամը։ Լրացուցիչ մրցանակ՝ ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, սահմանվել է 1968 թվականին Sveriges Riksbank-ի (Շվեդիայի կենտրոնական բանկ) կողմից՝ տնտեսագիտության ոլորտում նշանակալի ավանդի համար։ Յուրաքանչյուր մրցանակակիր՝ Նոբելյան կամ դափնեկիր, ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որը ամեն տարի որոշում է Նոբելյան հիմնադրամը Նոբելյան մրցանակները։

Առաջին կին մրցանակակիրը՝ Մարի Կյուրին, մրցանակին արժանացել է երկու անգամ՝ 1903 թվականին ֆիզիկայի (ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և Անրի Բեքերելի հետ համատեղ), իսկ 1911 թվականին՝ քիմիայի բնագավառում։Իր աղջիկը՝ Իրեն Կյուրին, ևս 1935 թվականին քիմիայի բնագավառում արժանացել է նոբելյան մրցանակի։ Կանանց պարգևատրմամբ ռեկորդային էր 2009 թվականը, երբ միանգամից հինգ կին արժանացավ Նոբելյան մրցանակի, այդ թվում՝ տնտեսագիտության բնագավառում առաջին կին մրցանակակիրը՝ Էլինոր Օսթրոմը։ 2014 թվականին խաղաղության նոբելյան մրցանակի արժանացավ 17-ամյա Մալալա Յուսուֆզայը՝ դառնալով նոբելյան մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակիրը։

Оставьте комментарий