193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ` Քայլող աղջիկ — աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ — ձմեռը, որ հեռացել է:
Ա. Սլացող մեքենա — մեքենա, որը սլանում է։
արևի շուրջը պտտվող մեքենա — մեքենա, որը պտտվում է արև շուրջ։
թունելից դուրս եկող գնացք — գնացք, որը թունելից դուրս է գալիս։
պատրաստակամորեն հորը մտնող երեխա — երեխա, որը պատրաստակամորեն հորն է մտում։
փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ — մարդիկ, ովքեր փոշու ու ջրի մեջ են աշխատում։
Բ. Ընկած գրիչ — գրիչ, որը ընկել է։
մոռացված երգ — երգ, որը մոռացվել է։
թիթեռի հետևից ընկած երեխա — երեխա, որը թիթեռի հետևից է ընկել։
արձակված ու կախված վարագույր — վարագույր, որը արձակվել ու կախվել է։
լուծված խնդիր — խնդիր, որը լուծվել է։
գիշերվա անձրևից խոնավացած օդ — օդ, որը գիշերվա անձրևից խոնավացել է։
194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրենք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ ապրելիս ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:
Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:
Դերբայեր
Փակած, մտած, փակելիս, մտնելիս, մտնել
Դիմավոր բայեր
Պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի, փակել է, փակում եմ, մտնում է, մտար, փակի՛ր, մտի՛ր, կփակենք, փակեցիր
197. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):
Օրինակ` Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: — Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:
Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ: — Գետափին զբոսնելիս, հանակրծ շների հալածվող մի եղջերու տեսավ:
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու: — Երկրորդ խողովակաշարը կառուցելիս, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:
Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ: — Գետակն անցնելիս, որս անող մի գայլաձուկ տեսավ։
Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում: — Ընկերոջ պատմությունը լսելիս, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր: — Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել: — Փորձելիս, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:
198. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:
Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:
Սեեղանի երկարությունը չափելիս, հասկացա, որ սխալ էի չափում։
Շատ շարժվելիս, հոգնեցի։
Պարանը կապելիս, այն կտրվեց։
Տուն մտնելիս, առաջին հերթին ձեռքերս եմ լվանում։
Դրսում կատու տեսնելիս, միշտ կերակրում եմ։
199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր
Լսել, բարձրանալ, հեռանալ:
Իմ պատմությունը լսելուց բացի, նա նաև աշխատում էր։
Նրա երգը լսելով, նա նկարում էր։
Բարձրանալուց, նա լսեց մի տարօրինակ ձայներ։
Շենք բարձրանալով, նա խեռախոսով էր խոսում։
Նույնիսկ հեռանալուց, նա բողոքում էր։
Հեռանալով, նա կորում էր տեսադաշտից։
200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել-ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ-ինչի՞ց)
Այդ տունը կարդալիս սպասում էր որդու վերադարձին: (կարդալ-ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել-ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ-ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ-ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ-ե՞րբ)