1․ Քորդավորներից՝ նշտարիկի ներքիկն կառուցվածքը և բազմացումը։
Նշտարիկը ունի 8սմ երկարությամբ մարմին։ Նրա կիսաթափանցիկ, իլիկաձև մարմինը կողքերից սեղմված է, իսկ գլխուխն ու պոչը սուր են: Պոչը երիզող մաշկածալքն ավելի լայն է և իր ձևով կենդանու պոչին տալիս է նշտարի տեսք։ Նշտարիկները բազմանում են գարնանը, ամռանը կամ աշնանը։ Մայրամուտից անմիջապես հետո էգերը սկսում են նետել հասունացած ձկնկիթներ։ Բեղմնավորումը և նշտարիկների հետագա անհատական զարգացումը տեղի է ունենում ջրում։
2․ Տափակ որդերի կառուցվածքը և բազմացումը։
Տափակ որդերի մարմինը տափակացրքծ է, նմանացնում է ժապավենին կամ թիթեղին։ Դրսից մարմինը պատված է մարմնամկանային պարկով, այն կազմված է տարբեր մկաններ շերտերից, որոնք պատված են իր արտաքին թաղանթով։
3. Կլոր որդերից ասկարիդի բազբացումը մարդու օրգանիզմում, և ինչ վնասներ է հասցնում մեր օրգանիզմին։
Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը: Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր: Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ: Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից, անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին: Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում:
4. Գրել մեկ մակաբույծ որդի մասին և ներկայացնել նրա բազմացումը, ինչ վնասներ են հասցնում մարդկանց։
Կլոր որդեր, ասկարիդ
Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Ասկարիդները հասնում են մինչև 40 սմ երկարության: Նրանք չունեն հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար և մշտապես շարժվում են սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար: Ասկարիդը չունի միջանկյալ տեր, այն անցնում է իր զարգացման հիմնական փուլերը մարդու օրգանիզմում: Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը: Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր: Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ: Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից, անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին: Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում:
5. Օղակաձև որդերից՝ անձրևորդի բազմացումը և ներքին օրգանների կառուցավծքը։
Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային: Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը: Այն ունի փակ կառուցվածք, այսինքն` արյունը մնում է անոթների մեջ և չի թափվում մարմնի խոռոչը: Անձրևորդի մոտ շնչառական համակարգը բացակայում է: Այն հիմնականում բնորոշ չէ օղակավոր որդերին և շնչառությունն իրականացվում է մարմնի ամբողջ մակերեսով: Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին: Անձրևորդը երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Կլոր որդերը համարյա ամբողջությամբ մակաբույծ են, ունեն ավելի բարդ կառուցվածք, քան տափակ որդերը:
6․ Անձրևորդը և կալիֆորնիական որդը ինչ կարևոր գործունեություն ունեն գյուղատնտեսության մեջ։
Նրանք փխրեցնում են հողը, հողի մակերևույթից տերևների և չորացած մնացորդները տանում են հողի տակ, որոնք փտելով պարարտանյութ են դառնում։
7․ Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները։
Կենդանիներին բնորոշ հատկանիշները
Կենսաբանության գիտելիքի ստուգում
Աղեխորշավորների դասակարգումը
Քորդավորների բազմազանությունը
Քորդավորների ընդհանուր բնութագիրը
Ձկների ընդհանուր բնութագիրը
Տափակ որդերի բազմազանությունը և կենսակերպը
Օղակավոր որդերի ներքին օրգաններ և բազմացումը