Գրել ստեղծագործական պատում հետևյալ թեմաներից որևէ մեկով՝ Ինչո՞ւ նամակ չես գրում, Լեռներ հայրենի, Ի՞նչն է ինձ ուրախացնում, Փակ դուռ, Անտառի արահետներով, Աշխատանքի բերկրանքը, Արևի երկիր Հայաստանս: Խոսքումդ հնարավորինս գործածիր դերանուններ:
«Ի՞նչն է ինձ ուրախացնում»
Երջանկությունը զգացմունք է, որը անցնում է որոշ ժամանակում։ Երջանկությանը դժվար է սահմանել և նույնիսկ ավելի դժվար է հասնել: Յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատճառները, թե ինչն է իրեն երջանիկ դարձնում, և ինձ համար կան մի քանի հիմնական բաներ, որոնք ուրախություն են բերում իմ կյանք:
Նախ և առաջ, ինձ բավականին քիչ բան է ուախացնում։ Ամենաշատը ինձ այս պահին պետք է հանգիստ, լռություն և մենակություն, որպեսզի ես կարողանամ հավաքվեմ իմ մտքերի հետ և ուղղակի հանգիստ լռության մեջ իմ գործերով զբաղվեմ։ Ես չեմ սիրում աղմկոտ վայրեր, դրա համար էլ ես ավելի շատ նախընտրում եմ մենակ տանը մնալ, քան թե գնալ ինչ որ միջոցառման։ Նաև ես կուզենայի հանգիստ լռության մեջ գիրք կարդալ կամ կատվիս հետ խաղալ։ Վերջերս ես տարված եմ դասերով, ինչի պատճառով էլ վատ եմ քնում։ Եթե հնարավորություն ունենայի ամբողջ օրը քնել, ես մեծ հաճույքով կհամաձայնվեի։ Կյանքում ինձ ուրախացնում է լռությունը և հանգստությունը, երբ ամեն ինչ իր տեղն է, բոլորը հանգիստ և կազմակերպված են։ Ես քանի որ բավականին հետքրքրված եմ գրքերով, ինձ նաև գրքերն են ուրախացնում։ Ես նախընտրում են դետեկտիվները, ավելի շատ ես մենակ նստած եմ սենյակում և կարդում եմ լռության մեջ, որպեզսի լրիվ հասկանամ, թե ինչի մասին է գիրքը։ Գիրք կարդալուց հետո, հնարավոր է, որ ես սկսեմ ստեղծագործել, բայց արդեն օտար լեզուներով։ Ստեղծագործելիս ես կարողանում եմ ներկայացնել իմ մտքերը և կարծիքը այս կյանքի և երկրի մասին, բայց արդեն ավելի գեղեցիկ և գրագետ տեսքով։ Մտերիմների հետ անցկացրած ճամանակը ինձ համար նույնպես շատ կարևոր է։ Ես այդքան էլ չեմ սիրում մարդկանց հետ լինել, բայց մտերիմների հետ ես զգում եմ, որ նրանց հետ իմ կյանքը ավելի վառ և հետաքրքիր է։