1.Դո՛ւրս գրիր հարաբերական դերանունները, բացատրի՛ր դրանց դերը նախադասության մեջ:
Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ինչքան որ գիտուն լինես, չիմացածդ մի անգետից հարցրու:
Ով աշխատի, նա կուտի:
Որտեղ տանձ, պոչը հետն է:
Քանի լեզու գիտես, այդքան մարդ ես:
Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա:
2. Որոշի՛ր ընդգծված հարաբերական դերանունների հոլովն ու պաշտոնը:
Այն գեղեցկությունն է իսկապես անեղծ,
Որի սպիտակ ու կարմիր գույնը համադրված է
Բնության քնքուշ ու ճարտար ձեռքով:
Թող նա կորչի անպտուղ, ով տձև է ու կոպիտ,
Ում չի ընտրել բնությունը՝ իր սերունդը պահպանելու
Մեծությունը միշտ չարիք է դառնում,
Երբ բաժանվում է գութը նրանից:
Հիմարությունը հիմարների մոտ այնքան ցայտուն չէ,
Որքան խենթացած խելոքների մոտ:
Ով կամենում է հանգիստ ապրել, նա պետք է ապավինի սեփական ուժերին:
Ով որ քսակը գողանա, քիչ բան գողացած կլինի
Բայց ով ինձնից անունս շորթի
Մի բան կշորթի, որ բնավ նրան չի հարստացնի,
Իսկ ինձ իսկապես կաղքատացնի:
3. Կազմի՛ր նախադասություններ՝ ինչպիսի, ուր, քանի, ով դերանունները գործածելով մեկ որպես հարցական, մեկ որպես հարաբերական դերանուն
Ինչպիսի՞ պայուսակ կուզես։
Ո՞ւր է գնում Սոնան։
Քանի՞ կատու դու ունես։
Ո՞վ է իմ բաճկոնը այնտեղ կախել։
Կարևորը այն է, թե ինչպիսի որոշում կկայացնես։
Նա գնում է ուր ուզում է։
Քանի Լիան քնած է, մենք կարող ենք արագ դուրս գալ տնից։
Նա ուզում է գնտել այն մարդուն, ով կկարողանա իրեն օգնել։
ՈՐՈՇՅԱԼ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Որոշյալ դերանունները ցույց են տալիս առարկաների կամ անձերի, նրանց հատկանիշների հայտնի, որոշյալ ամբողջություն՝ միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած՝ առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են` ամբողջ(ը), ամեն(ը), ամեն ինչ(ը), ամեն մի, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլոր(ը), յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), համայն, ամենայն:
1. Որոշյալ դերանունները գոյականի փոխարեն գործածվելիս հոլովվում են` ենթարկվելով ի հոլովման: Օրինակ՝ բոլորի, բոլորին, բոլորից…, ամեն ինչի, ամեն ինչից, ամեն ինչով և այլն:
• Որոշյալ դերանունները նախադասության մեջ լինում են ենթակա, ստորոգյալ կազմող բառ, լրացում: Օրինակներ՝ Ողջը կդառնա կրակի բաժին,
Սեղան, մահճակալ, գորգ ու տեղաշոր (Ն. Զ.): Ողջը — ենթակա:
Քո խոսքը ինձ համար ամեն ինչ է: Ամեն ինչ — ստորոգյալ կազմող բառ:
Ծաղկի՛ր, հա՛մր հող հոգնած աշխարհի,
Շռայլ կանաչով ծածկիր ամեն ինչ (Մ. Մ.): Ամեն ինչ — ստորոգյալի լրացում:
2. Հարադրական կազմություն ունեցող որոշյալ դերանունների բաղադրիչները գրվում են անջատ: Դրանք են` ամեն ինչ(ը), ամեն մեկը, ամեն մի, յուրաքանչյուր ոք, ամեն ոք:
1. ա) Գտի´ր որոշյալ դերանունները, որոշի՛ր, թե նախադասության ինչ անդամ են դրանք:
բ) Դո՛ւրս գրիր ընդգծված գոյականները՝ նշելով դրանց ձևաբանական հատկանիշները:
Սոխակի քնքուշ հոգին բոլորը գիտեն, իսկ ամենքից շատ՝ Սիցիլիա կղզու բնակիչները, որովհետև ամեն գարնան համայն աշխարհից այստեղ լցվում են անհամար սոխակներ: Ու ամբողջ տարի լալագին ու թախծոտ երգում են այդ թռչունները (Վ. U):
Ձիավորներն սկզբում գնում էին լուռ. յուրաքանչյուրն իր մտքերի մեջ էր խորասուզված: Ողջ ճանապարհին նրանք լռելյայն ձիերն էին համեմատում իրար, ու ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը (Ակ Բ.):
2. Դո՛ւրս գրիր դերանունները, որոշի՛ր դրանց տեսակը, հոլովն ու թիվը, պաշտոնը:
Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը:
Նա ինքն էր իրեն կամավոր դուրս դրել այն ամենից, ինչին եռանդով ձգտում էին բոլորը:
Ամբողջ գիշեր այդ հարցը խռովել է հոգիս:
Ամեն տեսակ երգ երգեցի – ամենից լավ տաղն է էլի:
Ողջ գիշերը հովը պարեց, ա՜խ, այնքա՜ն, այնքա՜ն թեթև:
Ամեն հոգի մի վիշտ ունի, ամեն մի ցավ` ամոքում:
Մենք մեկտեղ անցանք ճանապարհն այն ողջ, Ուր մահն էր սուլում իր դաժան հիմնը:
Ուզում էի մոռանալ ամենքին, ամեն ինչ:
Երջանիկ կին, համ ինքն է ապրում իր ահագին ընտանիքով, համ էլ սենյակի վարձը տալիս ամենայն ճշտությամբ:
Յուրաքանչյուրս մեր բաժին կշտամբանքն ու ապտակներն ստացանք, բայց թե ինչի համար էինք թշնամացել, չասացինք:
3. Կազմի՛ր կամ գեղարվեստական գրականությունից դո՛ւրս գրիր նախադասություններ որոշյալ դերանունների տարբեր հոլովներով:





