1. Բնութագրեք թե ովքեր են Պարույր Սկայորդին, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Երվանդյանը, Կյուրոս Մեծը, Դարեհ առաջինը, Քսենոփոն, սատրապ, արքայական ճանապարհ
Պարույր Սկայորդին Հայկ Նահապետի սերնդից էր։ Պարույրը միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Նա նաև Ասորեստանի կայսրության կործանման գործին մասնակցելու համար Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։
Երվանդ Սակավակյացը Պարույր Սկայորդուն հաջորդած արքան էր։ Նրան հաջողվեց Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Երվանդ Սակավակյացի օրոք թագավորության սահմանները հյուսիս-արևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։
Տիգրան Երվանդյանը հայոց թագաժառանգ էր։ Նա Կյուրոս Մեծի մանկության ընկերն էր։Տիգրան Երվանդյանը Կյուրոս Մեծին օգնել է մարական տիրապետության դեմ լայնածավալ ապստամբություն կազմակերպել։ Այդ ապստամբության հետևանքով 550 թվականին մարական տիրապետության տապալման արդյունքում ձևավորվում է Աքեմենյան Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ։
Դարեհ առաջինը պարսից արքա էր։ Նա է գահ բարձրացել Կյուրոս Մեծից հետո։ Դարեհը գահ բարձրացավ Պարսկաստանի ներքին երկպառակություններում հաղթելու շնորհիվ։ Նա գահ է բարձրացել Ք․ ա․ 486 թվականին։
Քսենոփոնը հույն պատմիչ էր։ Քսենփոնը կարծում էր, որ Կյուրոս Մեծին մարական տիրապետությունը տապալելու գործում աջակցում էր նրա մանկության ընկեր՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։
Սատրապը հին պարսկերեն արքայի անմիջական ներկայացուցիչն էր մարզում՝ սատրապությունում, որտեղ օգտվում էր թագավորական բոլոր արտոնություններից։
Արքայական ճանապարհը հինավուրց առևտրային և ռազմավարական, նշանակության ճանապարհ էր, որը կառուցվել է Աքեմենյան կայսրության արքա Դարեհ I-ի կողմից Ք․ ա․ 5-րդ դարում։ Այն շուրջ 2700 կմ երկարություն ուներ։
2. Ինչպես հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել հայոց գահին:
Պարույրը միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի և Բաբելոնի թագավորների դաշինքին։Պարույրը Սկայորդին Ասորեստանի կայսրության կործանման գործին մասնակցելու համար Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։
3. Ինչ դեր ունեցան Երվանդ Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության գործում:
Նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Նաև Երվանդ I Սակավակյանցին հաջողվում է վերակազմավորել բանակը։
4. Ինչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար: Ինչպես էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա:
Հայաստանում ապստամբությունը ճնշելուն համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում 5 ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։
5. Ինչպես հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում:
6. Նշիր և հիմնավորիր թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար Արքայական ճանապարհը