Հայոց լեզու 7

Դերանուն, գործնական աշխատանք

1. Կետերը փոխարինիր համապատասխան ժխտական դերանունով:
Ժխորի մեջ ոչ ոչքի ուշք չէր դարձնում նրա վրա, ոչ ոչքի մտքով չէր անցնում, որ աղջկա սիրտը թրթռում է սիրուց:
Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ ոչինչ:
Դեղին տերևն ընկավ քարին, ոչ մի շշուկ չլսվեց:
Ժրության վրա ոչ մեկ այնքան ապուշ չի կտրում, որքան ծույլ մարդը:
Շատ տեսնել և ոչինչ չունենալ, նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր:
Նա ոչ մի ահ չուներ, բացի հորից:
2. Ինչ, որտեղ, ինչպես, ով դերանունները նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հարցական, մյուս դեպքում` որպես հարաբերական դերանուն:
Ինչ — Նա անում էր այն, ինչ ուզում էր։
Ի՞նչ է նա անում։

որտեղ — Ո՞րտեղ է նա թողել իմ հեռախոսը։
Նա ուզում է գնալ այնտեղ, որտեղ նա կարող է հանգստանալ։

ինչպես — Ինչպե՞ս է նա այդ անելու։
Նա անում է այնպես, ինչպես ուզում է։

ով — Ո՞վ է վերցրել իմ պայուսակը։
Նա այն մարդն է, ով ուզում է հարուստ լինել։
3. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
Ոչ ոք (երգել), բոլորը (լսել) անտառի երգը:
Ոչ մեկը (համարձակվել) խոսել, նա այնքա˜ն բարկացած էր:
Բոլոր (աշխատակից) նա լավ է վերաբերվում:
Բոլորին (հրավիրել) ծննդյան տարեդարձին:
Կարծես թե ամբողջ (քաղաք) նրա մասին (խոսել):
Ամբողջը (դառնալ) կրակի բաժին:
Յուրաքանչյուրը միջադեպը (մեկնաբանել) յուրովի:
4.Կետերի փոխարեն գրի՛ր մենք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ մեր, մեզ մեզնից, մեզնով:
…քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ … պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա… հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե … է ապրում ու … սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի… տանը ապրեց:
Տատս … բողոքում է, բայց առանց … էլ չի դիմանում:
5.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերաննուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:
Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
….է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե …է  ջուր հավաքվում այս փոսում:
…պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե …  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
…պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե …պետք է վերականգնի հատված անտառները:
…ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ….ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
…այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե … .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
… ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե … ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
6.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
Ոչ ոք (լսել), թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:
Ոչ մեկը (փորձել) բարձրաձայնել, բոլորը լուռ (նայել):
Բոլոր (ճանապարհ) մի տեղ (տանել):
Բոլորը (հավաքվել) եկեղեցու բակում:
Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):
Ամբողջը (ոչնչանալ) մեկ օրում:

Оставьте комментарий