1 .Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը
Տափակ որդերի մարմինը տափակացած է մեջքփորային ուղղությանմբ։Ունեն երկկողմ համաչափություն և իրենց տեսքով հիշեցնում են թիթեղ կամ ժապավեն։ Մարմինն արտաքինից պատված է մաշկամկանային պարկով։ Վերջինս կազմված է արտաքին թաղանթից ու դրա տակ գտնվող տարբեր մկանների շերտերից։ Ի տարբերություն աղեխորշավորների տափակ որդեն ունեն օրգան-համակարգներ։
2. Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը
Կլոր որդերի մարմինը երկարացած է ու զուրկ հատվածավորությունից։ Ի տարբերություն տափակ որդերի այն լայնակի կտրվածքում կլոր է։
3. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ
Մակաբույծները ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը: Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:
4. Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում
Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Ասկարիդները հասնում են մինչև 40 սմ երկարության: Նրանք չունեն հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար և մշտապես շարժվում են սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար: Ասկարիդը չունի միջանկյալ տեր, այն անցնում է իր զարգացման հիմնական փուլերը մարդու օրգանիզմում: Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը: Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր: Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ: Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից, անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին: Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում: