«Գիրքն իմ կյանքում»
Ընհդանրապես գրքերն իմ կյանքում շատ մեծ դեր են խաղում։ Տարբեր ժանրերի գրքեր եմ կարդում, բայց ամենաշատը հավանում եմ դետեկտիվները։ Գիրք կարդալիս մենք կարող ենք զարգացնել մեր բառապաշառրը կամ ուղղակի հաճույք ստանալ։ Ինձ, որպես մարդուն, ով հաճախ պատմություններ է գրում, գիրք կարդալը շատ կարևոր է։ Գիրք կարդալիս ես շատ եմ սիրում տեսություններ հորինել, մանավանդ դետեկտիվներ կարդալիս։ Օրինակ՝ ի՞նչ կլինի մյուս գլխում, ո՞վ է նրան սպանել և այլն․․․։ Ես նախընտրում եմ կարդալ ռուսերեն գրքեր, նրանք իմ համար ավելի հեշտ և արագ են կարդացվում։ Բայց հայերեն գրքեր ես իհարկե ավելի շատ եմ կարդացել։ Իմ հավանած գրքերից մեկն է «Սպիտակ ժանիք»-ը, կենդանիների մասին գրքեր ես շատ եմ սիրում։ Վերջին կարդացած գիրքն Ագաթա Քրիստիի «Կատուն աղավնիների մեջ» վեպն է։ Հիմա ես ուզում եմ սկսել կարդալ նույն Ագաթա Քրիստիի «Այբբենական սպանություններ» և «4:50-ին Փադինգթոն կայարանից» գրքերը։ Բացի Ագաթա Քրիստիից, նաև կարդում եմ Սթիվեն Քինգի գրքերը։ Ամենասիրած նրա գրքերից մեկն է «Բոցավառվող հայացք»-ը։