Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը։
2.Ո՞ր ուժն է կոչվում 1 նյուտոն (1Ն):
1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1մ/վ-ով։
3.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:
Ուժը վեկտորական մեծություն է։ Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցւթյունը։
4.Ո՞ր ֆիզիկական մեծություններն են վեկտորական, և որոնք՝սկալյար։
Սկայլարը ունի արժեք, իսկ վեկտորականը ուժը ունի ուղղություն։
5.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ։
Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծգողության ուժ։
6․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը։
F=mg
7.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից։
Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը: