Babysitting is temporarily caring for a child. Babysitting can be a paid job for all ages; however, it is best known as a temporary activity for early teenagers who are not yet eligible for employment in the general economy. For example: Parents with a small child want to go out for the evening, dinner, of go to the cinema, but they don’t want to leave their child alone. So they ask a teenager to stay in the house and look after him or her while they are out. And if the child’s asleep, you can do your homework and not waste time.
День: 13 февраля 2024
Հովհաննես Թումանյան․ «ԱՐՋԱՈՐՍ», 12․02․2024
Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում։ Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստն արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է։ Մի լուսնյակ գիշեր է։ Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են։
Մին էլ Ավագը, թե՝ ա՜յ տղա, էն ո՞վ է, հրեն մի մարդ է գալի վերի կռնիցը։
Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ՝ մի մարդ է գալի վերևիցը։ Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս՝ խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտնանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի։
Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է։
Թե՝ բո՛հ, չէ-չէ՝ պոզեր։
Ա՛յ տղա, ասի՝ արջ է։
Ես՝ հա, սա՝ չէ. ես՝ հա, սա՝ չէ։ Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է, ու ձեռներիս էլ հրացան չկա։ Մին էլ էն տեսանք՝ առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը։ Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա։
— Ալաբա՛շ, բռնի հա՜ բռնի, հրես հա՛ հրես։
Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք։ Մի հաստլիկ մերուն ունեինք․ ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի։ Վազ տվինք փոսերի վրա։ Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում․ առաջներս խտըտած ձորն է ընկնում։ Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ։
Առավոտը ասի՝ Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան բերեմ:
Թե՝ դե՜, լավ։
Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի․ տանը մի հին հրացան ունեինք, վեր կալա եկա։ Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է։ Ման եկա, որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի՝ մի քիչ մոշ ուտեմ։ Միամիտ մոշ ուտելիս՝ հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս բռնեց։
Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել։
Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի։ Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վյրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն անեմ։ Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի։
Ես ձգեցի, նա ձգեց, տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ խլեմ։ Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ։ Որ թանթլիկն ուսովս պատ տվավ, հրացանը բաց թողեց։ Էնքան արի՝ հրացանի ծերը փորին դեմ առավ, չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս է, բանը պրծավ։ Վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի, տրաքեց ոչ։ Մտիկ տամ, տեսնեմ՝ քարը վեր է ընկել, կորել։ Էստեղ մեջքս կոտրեց։ Հրացանը բաց թողի, ասի՝ խտըտիցն ազատվեմ, եղավ ոչ։ Բռնեցինք իրար։
Դես քաշեցինք, դեն քաշեցինք։ Տեսնեմ՝ անտերն, էս է, ինձ ուտում է։ Ձեն տվի, «Ա՛լաբաշ, հե՜յ․․․ Ա՛լաբաշ, հե՜յ․․․»։
Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է։ Եկավ հասավ։ «Ա՛լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ…»։ Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն, որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի։ Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին։
Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել։ Մին էլ էն տեսա՝ կում արավ ու մարգի պես երեսիս մի մեծ թքեց՝ թո՜ւ։ Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ հասցրեց, ու ինձ կորցրի։
Տեսա՝ էլ ազատվելու գուռը չկա, ասի՝ ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ։ Բերանսիվեր տակին վեր ընկա։ Որ տակին վեր ընկա, շունն ավելի կատաղեց։ Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է՝ օգուտ չի անում։ Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա։ Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց։ Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց։ Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ, թե չանչեց, էլ գիտեմ ոչ՝ ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ։
Շունն էլ գնաց․ մնացինք ես ու ինքը։ Հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում։ Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ։ Թե իմանում է, որ շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ՝ քոթքաթաղ է անում, թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտի։ Էս միտք անելիս մին էլ էն տեսա՝ գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց․ ականջ է դրել։ Ես էլ շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմ։ Գլուխը վեր քաշեց, մի քիչ կացավ՝ մին էլ ականջ դրավ։ Էլ ետ շունչս պահեցի։ Սա որ տեսավ՝ ես, էս է, մեռած եմ, ինձ թող արավ մրթմրթալով գնաց։ Աչքս ծերպ արի, ասի՝ մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնում։ Ասում եմ՝ հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմ։ Գնաց՝ մոտիկ ցախ ու մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավ։ Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա դրավ, էլ ետ գնաց։ Գնաց, մի թեթև ցըցչորի կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին էլ ետ գնաց։
Տեսնեմ՝ մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցի։ Միտք արի որ՝ թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրի։ Ասի, քանի ուշքը քոթուկումն է, վեր կենամ կորչեմ։ Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա, փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արի։
Հիմի տապ արած տեղիցը մտիկ եմ անում։ Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցի։ Եկավ տեսավ փետերի տակին մարդ չկա։ Քոթուկը խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու՝ թո՛ւ հա թո՛ւ, թո՛ւ հա թո՛ւ, մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՛։
Թո՛ւ հա թո՛ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը։ Ես էլ վեր կացա, դուրս պրծա դեպի Ավագը։ Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ աճած լինեմ։ Ետ եմ մտիկ անում, ասում եմ՝ տեսնեմ, հո արջը գալիս չի։ Հասա մեր խոզի նիստը։ Էս Ավագը, թե՝ ա՜յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղել։ Ասի՝ էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի, էսենց բան եկավ գլուխս։ Թե՝ բա հրացանդ ո՞ւր է։
Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է, թողել եմ տեղը։
Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինք։ Հրացանիս քարը շինեցի, պնդացրի, ասի՝ Ավա՛գ, էլի պետք է գնամ։ Թե՝ ա՛յ տղա, ձեռը վեր կալ, կբռնի կգզի։ Ասի՝ հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնի։
Թե՝ դու գիտես։
Հրացանս, վեր կալա, քարը պնդացրի ու գնացի։ Տանձի էլ կաթոցի ժամանակն է։ Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան եղա, գտա ոչ։ Միտք արի՝ ախպեր, սա ուր կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչ։ Վեր կացա, ասի՝ ներքևեմ մոշուտների վրա։
Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը՛, արջի հետքը առաջիս։ Հետքն ընկա գնացի, գնամ՝ տեսնեմ՝ հրես՝ մի բարդի կրծել է, կրծել ու թողել։ Գլխի ընկա, որ սրանում մեղր կա։ Վերև մտիկ տամ՝ ճանճը արկանոցից բանում է։ Ասի՝ հիմի թե իրեն գտնեմ էլ ոչ, էս հո որս է ու որս։ Մի քիչ էլ գնացի, տեսնեմ՝ առաջիս մի մորմոնջաբուն է քանդել, բայց հողը դեռ թաց է։ Տեսա, որ մոտեցել եմ։ Էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտս։ Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացի։ Հենց ոտս փոխեցի, մի թըմփթըմփոց եկավ։ Կանգնեցի… Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ՝ հրես տակին տանձ է ուտում։ Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում է ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազում։ Մին էլ որ կանգնեց տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալա։ Տեսնեմ՝ հրացանի ծերը տըմբտըմբում է։ Չէ՛, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի… Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա՛ կտաս, ընկավ ներքի ձորը։ Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ՝ սա ջրին է վազում, ասի՝ բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեց՝ պրծավ, էլ ապրիլ չի։
Մին ասի՝ ետևիցը գնամ, մին էլ ասի՝ անեծք չար սատանին, վիրավոր արջը գեշ է, կբռնի, կփչացնի։ Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավ։
Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ…
Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ինչպե՞ս էր արջը շփոթեցրել պատմվածքի հերոսներին։
Արջը խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է կպցնում, երկու ոտնանի մարդու նման է գնում, ոնց որ մարդ լինի։
2․ Ավագն ու իր ընկերը ինչպե՞ս կարողացան խոզին ազատել արջի թաթերից։
Ավագն ու իր ընկերը մի ածխակոթ վեցրեցին և վազեցին արջի վրա։ Արջին հարվածելով և հետ տանելով, վերջը արջը շատ է մոտենում ձորի ծայրին, թողնում, փախչում։
3․Ի՞նչ էր նրանց պակասում, ինչի՞ հետևից գնաց Ավագը դեպի տուն։
Ավագը գնաց դեպի տուն, որպեսզի հրացանը բերի։
4․ Մոշուտում ի՞նչ պատահեց Ավագի հետ։
Մոշուտում, երբ Ավագի ընկերը մոշ էր ուտում թփի տակից մեկը ֆրթացրեց ու Ավագի ընկերոջ հրացանը բռնեց։ Պարզվում է, որ նա արջի վրա էր կանգնել։ Արջը հրացանի լուլիցը բռնեց, Ավագի ընկերն էլ կոթը պինդ բռնեց։ Հիմա արջը օլորում է, ուզում է կոտրի, Ավագի ընկերն էլ օլորում էր, որ հենց հրացանի ծայրը արջի վրան ընկներ, կրակեր, արջին սպաներ։ Բայց արջը գլխի էր ընկել, չէր թողնում։ Հետո Ավագի ընկերը ձեռը գցեց, որ հրացանը խլի, բայց արջը թաթով հարվածեց, հրացանը բաց թողեց։
6․ Ինչպե՞ս փրկվեց Ավագը արջից։
Ավագի ընկերը ձև արեց, որ չի շնչում, և մինչև արջը քոթուկ էր փորձում պոկել Ավագի ընկերը փորսող տալով գնաց և փրկվեց արջից։
7․Ինչպիսի՞ սովորություն ունի արջը։ Դու ի՞նչ հետաքրքիր տեղեկություն գիտես արջերի մասին․ գրի՛ր։
8․ Շարադրիր պատմվածքի բովանդակությունը և քո կարծիքը մի քանի նախադասությամբ։
Քառակուսիների տարբերություն
Դասարանում

518.
ա) 16×24=(20−4)×(20+4)=202−42=400−16=384
բ) 39×41=(40−1)×(40+1)=402−12=1600−1=1599
գ) 8×14=4×(2×14)=4×28=112
դ) 11×19=(15−4)×(15+4)=152−42=225−16=209
ե) 3.5×2.5=(3+0.5)×(3−0.5)=32−0.52=9−0.25=8.75
զ) 1.9×2.1=(2−0.1)×(2+0.1)=22−0.12=4−0.01=3.99
519.
ա) (x−y)(x+y)=x2−y2
բ) (x2+2)(2−x2)=(2+x2)(2−x2)=22−x2


522.
ա) 912-512=(91-51)(91+51)=40×142=5680 (բաժանվում է 40-ի)
բ) 3572-752=(357-75)(357+75)=282×432=2x141x432=121824 (բաժանվում է 141-ի)
գ) 322-172=(32-17)(32+17)=15×49=3x5x7x7=35×21=735 (բաժանվում է 35-ի)
դ) 742-412=(74-41)(74+41)=33×115=3795 (բաժանվում է 33-ի)
520.
ա) (x+2)2-52=(x+2-5)(x+2+5)=(x-3)(x+7)
բ) (2x+1)2-y2=(2x+1-y)(2x+1+y)
գ) (4a+1)2-16=(4a+1-16)(4a+1+16)=(4a-15)(4a+17)
դ) (4x+y)2-y2=(4x+y-y)(4x+y+y)=4x(4x+2y)
ե) 49-(5t+2)2=(7-5t-2)(7+5t+2)=(5-5t)(9+5t)
զ) (3x+y)2-z2=(3x+y-z)(3x+y+z)
Տանը
1․Ամենաշատը քանի՞ երկուշաբթի կարող է լինել գարնան ընթացքում։
Գարունը ունի 92 օր, որը 13 շաբաթից 1 օր ավելի է` 92։7 = 13 և 1 մնացորդ։
Հետևաբար եթե գարունը սկսվի երկուշաբթիով, գարնան ընթացքում կլինի 14 երկուշաբթի։
2․Դավիթը թիվը բաժանում է 2-ի և 4-ի, այնուհետև ստացված մնացորդները գումարում։
Ամենաշատը իրարից տարբեր քանի՞ թիվ նա կարող է այդպես ստանալ։
2-ի բաժանելու դեպքում մնացորդը կլինի 1:
4-ի բաժանելու դեպքում մնացորդը կլինի 1, 2, 3:
3.Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը առնվազն 3 անգամ փոքր է նույն թվանշաններով, բայց հակառակ կարգով գրված թվից:
Խնդրի պայմանին բավարարող երկնիշ թվերի միավորները պետք է փոքր չլինի տասնավորի եռապատիկից։ Դրանք հետևյալ 12 թվերն են՝ 12, 14, 15, 16, 17, 18, 19, 26, 27, 28, 29, 39: Ստուգելով՝ կգտնենք խնդրի պայմանին բավարարող 6 թիվ՝ 15, 16, 17, 18, 19, 29:
Զուգահեռ ուղիղներ 02.09.2024
Դասարանում

241. Ոչ, քանի որ 65+105=170, իսկ զուգահեռ ուղիղների անկյունների գումարը պետք է հավասար լինի 180-ին։

242. x+x+50=180
2x=130
x=65o
50+65=115o

243.
∠1-125o
∠2-45o
∠3-125o
Զուգահեռ ուղիղներ 02.13.2024
Դասարանում


246. ABC= A=C=60
BCE=180-60=120
120:2=60
60+120=180
AB=CD
247. Քանի որ AB-ն հավասար CD-ին, AD-ն հավասար է BC-ին, և BD ընդհանուր է երկու եռանկյունների համար, հետևաբար ըստ եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշի եռանկյունի ABD-ն հավասար է եռանկյունի BCD-ին։
248. ∠DCE=60°
∠A=∠DCE (համապատասխան անկյուններ)
Քանի որ ABC եռանկյունը հավասարասրուն, հետևաբար անկյուն A-ն հավասար է անկյուն ACB-ին, հավասար է 60°։ Մյուս կողմից անկյուն DCE-ն հավասար է 180-120=60°։ Անկյուն A հավասարր է անկյուն DCE-ին, որպես համապատասխան անկյուն, հետևաբար ուղիղները զուգահեռ են։

Vocabulary: Work and Money 02.13.2024
a) Complete each sentence with a word from the box.
Saturday job, earn, full-time, part-time, pocket money, save, spend, waste
1. She only works two hours every morning — it’s just a part-time job.
2. When I’ve got some money, I always put it in the bank and save it.
3. I work every Saturday to earn some money for myself.
4. I go to bed early on a Friday because I’ve got a Saturday job.
5. I like to spend my money on clothes and CDs.
6. I don’t work at all because my parents give me pocket money every month.
7. That film is very awful — so don’t waste your money by going to see it!
8. My brother works 9-5, five days a week — it’s a full-time job!
b) What’s the difference between:
1. A part-time job and a full-time job?
Full-time employment is usually considered between 30-40 hours a week, while part-time employment is usually less than 30 hours a week.
2. To earn money and to spend money?
Earning — your ability to bring in money. Spending — your ability to live frugally and spend wisely.
3. To spend money and to save money?
Spending — your ability to live frugally and spend wisely. Saving — your ability to produce a surplus and to make that surplus grow.
4. To spend money and to waste money?
You can spend your money on things, but if you buy more than is necessary or things that are not useful, you are wasting your money.