1. Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները
Ձկները շնչում են խռիկներով, ապրում են ջրային տարածքներում և ունեն թեփուկներ։
2. Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում
Ձկները սնվուm են տարբեր բույսերով և կենդանիներով, դրանով իսկ կարգավորում են նրանց քանակը բնության մեջ։ Իսկ մարդկանց և որոծ կենդանիներ համար, ձկները որպես սնունդ են ծառայում։
3. Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։
Ի տարբերություն կռճիկային ձկների, ոսկրային ձկների կմախքն ամբողջովին կամ մասամբ ոսկրային է։
День: 12 февраля 2024
Դերանունը որպես խոսքի մաս, անձնական դերանուններ․ 12․02․2024
Առարկա կամ հատկանիշ նշանակող խոսքի մասի (գոյականի, ածականի, թվականի կամ մակբայի) փոխարեն գործածվող բառը կոչվում է դերանուն: Այսինքն՝ ամեն մի դերանուն հարաբերակցվում է կամ գոյականի, կամ ածականի, կամ թվականի, կամ մակբայի հետ: Ըստ այդմ՝ լինում են գոյականական, ածականական, թվականական և մակբայական դերանուններ։ Այդ տեսակներից ամեն մեկն ունի համապատասխան խոսքի մասի քերականական հատկանիշեր։Դերանունը ոչ թե անվանում, այլ միայն մատնանշում է առարկա կամ հատկանիշ։ Դերանունը խոսքից դուրս ունի ընդհանրական (չտարբերակված) նշանակություն (ընդհանրապես առարկա կամ հատկանիշ), իսկ խոսքի մեջ որոշակիանում է՝ մատնացույց անելով խոսքի մասնակիցներին արդեն հայտնի կամ նույն խոսքում նախապես հիշատակված առարկան կամ հատկանիշը՝ փոխարինելով դրա անվանը (Երեկ մի դեպք պատահեց։ Դրա մասին դեռ քչերը գիտեն)։
Ըստ իմաստի՝ դերանունները սովորաբար բաժանվում են ութ խմբի՝ անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
Դերանունը խոսքիմասային հատուկ (բնորոշ) ձև չունի: Գոյականական (գոյականին հարաբերակից) դերանունները (ինչպես նաև ածականական, թվականական և մակբայական մի շարք դերանուններ գոյականաբար գործածվելիս) ձևափոխվում (հոլովվում) են։ Դրանց մի մասին, ի տարբերություն գոյականական հոլովման, բնորոշ է տարարմատությամբ ձևափոխությունը, որ կոչվում է դերանվանական հոլովում։
Անձնական դերանուններ
Մատնացույց է անում հաղորդակցման մասնակից(ներ)՝ առանց անվանելու:Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ում, ումի՞ց, ումո՞վ, ո՞ւմ մեջ հարցերին:Ունի դեմք, ինչպես բայը, քանի որ հաղորդակցման մասնակիցները երեք կարգի են՝ խոսող, խոսակից, երրորդ անձ:Հարաբերակից է գոյական անվանը, փոխարինում է նրան (Դուք՝բժիշկներդ, պարտավոր եք մարդասեր լինել)։ Կարող է մատնացույց անել ոչ միայն անձ, այլև կենդանի կամ իր, եթե վերջինիս անունը խոսքում գործածված է անձի առումով (Մենք՝ տիկնիկներս, խնամքի կարիք ունենք)։ Հայերենում անձնական դերանուններն են՝ ես (դու, նա) և ինքս (ինքդ, ինքը), որոնք մատնացույց են անում հաղորդակցման (խոսքի) մասնակից անձ՝ նշելով նրա դեմքը և թիվը: Ինքս (ինքդ, ինքը) դերանունը ես (դու, նա)–ի սաստկականն է, ավելի է շեշտում մասնակցի հատկապես դեմքը, այդ պատճառով էլ հաճախ կիրառվում է նրա հետ միասին՝ ես ինքս (դու ինքդ, նա ինքը) (առանց որևէ կետադրության), 3–րդ դեմքում՝ նաև գոյականի հետ միասին՝ Աշոտն ինքը:Անձնական դերանունները ձևափոխվում են ըստ դեմքի, թվի և հոլովի: Ինքս սաստկականը հոլովվում է միայն 3–րդ դեմքում (ինքը), ինչպես նաև ունի հոգնակիի երեք դեմք՝ ինքներս, ինքներդ, իրենք կամ ինքները (հզվ.): Անձնական դերանվան ձևափոխությանը բնորոշ է տարարմատությունը (դերանվանական հոլովումը), այսինքն՝ դեմքի, թվի կամ հոլովի փոխվելու հետ հաճախ փոխվում է ոչ թե վերջավորությունը, այլ արմատը՝ ես — դու- նա, ես – մենք, ես – իմ – ինձ, դու–քո – քեզ, դուք – ձեզ, նա – նրա, ինքը – իրեն։ Ինքը և նա դերանունները հոգնակի թվում ենթարկվում են ց հոլովման: Անձնական դերանվան հոլովաձևերի թիվը, ի տարբերություն գոյականների և գոյականաբար հոլովվող այլ դերանունների, վեցն է. մեծ մասամբ ձևով տարբերակված են նաև սեռական և տրական հոլովները՝ իմ – ինձ, քո – քեզ, մեր – մեզ, ձեր – ձեզ, իր – իրեն։
Տարահիմք զուգաձևեր են առկա 1–ին և 2–րդ դեմքերի բացառական, գործիական, ներգոյական հոլովներում՝ ինձնից – ինձանից, քեզնով – — քեզանով, մեզնում – – մեզանում և այլն։ Անձնական դերանունների ներգոյական հոլովաձևերը սակավ գործածական են։ Առավել հաճախ հանդիպում է մեզանում ձևը՝ «մեր միջավայրում» իմաստով։
Առաջադրանքներ
1․Կարդալ և պատրաստվել դասարանում անցկացվելիք հարցուպատասխանին։
2․Հոլովել ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, իրենք դերանունները, յուրաքանչյուրի 3 հոլովական ձևերով կազմել նախադասություններ։
Ուղղական — ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, իրենք
Սեռական — իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց, իրենց
Տրական — ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց, իրենց
Հայցական — ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց, իրենց
Բացառական — ինձ(ա)նից, քեզ(ա)նից, նրանից, իրենից, մեզ(ա)նից, ձեզ(ա)նից, նրանցից, իրենցից
Գործիական — ինձ(ա)նով, քեզ(ա)նով, նրանով, իրենով, մեզ(ա)նով, ձեզ(ա)նով, նրանցով, իրենցով
Ներգոյական — ինձնում, քեզնում, նրանում, իրենում, մեզնում, ձեզնում, նրանցում, իրենցում
Ես
1․ Ես այսօր պատրաստվում էի դուրս գալ բակ։
2․ Իմ կատուն ամբողջ օրը քնած է։
3. Աննան միշտ ինձ է մեղադրում, բայց մեղավորը ինքն է։
Դու
1. Դու խոստացել էիր, որ իմ մատիտը հետ կտաս այսօր։
2. Այն տղան քեզ էր փնտրում։
3. Քո քույրիկը երրորդ դասարանում է՞։
Նա
1․ Նա ասում է, որ Լիան այսօր չի եկել դպրոց։
2․ Տղան բոլորին հրավիրեց խնջույքին, բացի նրանից։
3․ Ինչո՞ւ է Մարիան միշտ նրա հետ։
Ինքը
1․ Ինքը անընդհատ նույնն է պնդում։
2. Դա իր նոր պայուսակն է։
3. Ուսուցչուհին միշտ իրեն է հարցնում։
Մենք
1. Մենք այսօր ուզում էինք բակում խաղալ։
2. Սա մեր նախագիծն է։
3․ Մեր ապագան մեզնից է կախված։
Դուք
1. Դուք արդյո՞ք ուզում եք աշխատել այստեղ։
2. Սա ձեր մեղքն է։
3. Այն աղջիկը ուզում էր ձեզ մոտենալ։
Նրանք
1. Նրանք ասացին, որ դու Սոնային վիրավորել ես։
2. Նրանց խմբի անունը դուք պետք է հորինեք։
3. Արդյո՞ք նա նրանցով օգտվում է։
Իրենք
1․ Իրենք դժգոհ են։
2. Ես ուզում եմ աշխատել իրենց հետ։
3. Իրենցից ոչ ոք մեղավոր չէ։
Քիմիա, փետրվարի 12-16
Տնային
1. Գրի՛ր երկաթ, սիլիցիում տարրերի հարաբերական ատոմային զանգվածները (Ar) և հաշվի՛ր երկաթ, սիլիցիում տարրերի մեկ ատոմի իրական զանգվածը (m0):
Ar (Fe)=55,845
m0 (Fe)=56 x 1,66 x 10-24=9,296 x 10-23
Ar (Si)=28
m0 (Si)=28 x 1,66 x 10-24=4,648 x 10-23
2. Գրի՛ր նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ, թթվածնի չորս ատոմ:
Ca2SO4
Սովորի՛ր
Մոլեկուլները կազմված են ատոմներից: Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները:
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսներով:
Տարրի հարաբերական ատոմային զանգված է կոչվում այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է Ar–ով։
Դասարանական
Հարաբերական մոլեկուլային զանգված:
Նյութի մոլեկուլի, ինչպես և ատոմի իրական զանգվածը շատ փոքր է: Այդ իսկ պատճառով ընդունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը: Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը:
Հարաբերական մոլեկուլային զանգված նշանակում են Mr-ով: Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է):
Հաշվում ենք հետևյալ ձև.
Mr(H2)= 2Ar(H)=2*1=2
Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=2+16=18
1. Հաշվե՛ք P2O5, SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:
Mr(P2O5)=2Ar(P)+5Ar(O)=62+80=142
Mr(SO3)=1Ar(S)+3Ar(O)=32+48=80