Պատմություն 7

Չինաստանը և Ճապոնիան միջնադարում

1. Ո՞վ և ե՞րբ միավորվեց Չինաստանը վաղ միջնադարում:
Վաղ միջնադրում 518 թվականին Հյուսիսային Չինաստանում կայսր հռչակված Յանցզյանը միավորեց Չինաստանի տարածքները։
2.Ի՞նչ է կոչվում կառավարման այն համակարգը, որը ստեղծվել է Չինաստանում: Նկարագրեք այն: Ձեզ դո՞ւր է գալիս այդ համակարգը. ինչո՞ւ:
Կառավարման համակարգը կոչվում էր ընտրություն ըստ արժանիքի։ Այն հիմնված էր ծառայողական արժանինքների վրա, և լավ աշխատողներն առաջ էին գնում ծառայողական աստիճանով։ Իհարկե, ինձ այս համակարգը շատ է դուր գալիս, քանի որ մինչ այդ մարդիկ որքան էլ աշխատում էին երբեք ավելին չէին ստանում դրա դիմաց։
3. Ինչպե՞ս Չինաստանն ազատագրվեց մոնղոլական տիրապետությունից:
Մոնղոլների Չինաստան մտնելուց հետո չին ժողովուրդը ոտքի կանգնեց և սկսեց ազատագրական պայքար, որի ղեկավարը Տայցուն էր։ 1368 թվականին նրանք ապստամբեցին և արդյունքնում դուրս մղեցին մոնղոլներին, և դրանից հետո Չինաստանը որոշ ժամանակ ինքնամեկուսացվեց։
4. Ինչո՞ւ էին չինացիները այդքան մեծ ուշադրություն դարձնում իրենց երկրի պատմությանը: Թվարկեք միջնադարյան Չինաստանում կատարված գյուտերը:
Այն, որ մենք հիմա գիտենք նրանց գյուտերի մասին, և օգտագործում ենք դրանք, դա գրի առնելու շնորհիվ է։ Պատմությունը դա իրենց անցած ճանապարհն է, և հենց իրենք էլ բացատրել են, թե ինչու են կարևորում անցյալը, ասելով՝ «Մի՛ մոռացիր անցյալը․ դա ապագայի ուսուցիչն է»։
Չինացիները հայտնի են իրենց գյուտերով։ Դրանցից են՝ թուղթը, լուցկին, տպագրությունը, ճենապակին, վառոդը, կողմնացույցը, թնդանոթը, լրագիրը և այլն։
5. Որտե՞ղ է գտնվում Ճապոնիան: Ե՞րբ եբ այստեղ ստեղծվել առաջին պետությունները:
Ճապոնիան գտնվում է Ասիայի հյուսիսում։ Այնտեղ առաջին պետությունները ստեղծվել են IV-VI դարերում։
6. Ինչպե՞ս Ճապոնիան խուսափեց մոնղոլական նվաճումից:
Ճապոնյան մոնղոլական զորքերի վրա ուժեղ թայֆուն ուղարկեց, որը խորտակեց մոնղոլական նավատորմը։ Հենց այս էլ համարում էին կամիկաձե՝ աստվածային քամի։
7․ Փորձեք պարզաբանել սյոգունության դերը ճապոնական կայսրությունում:
Սյոգունությունը աստվածային քամու դեպքերից և 1603 թվականի Տոկուգավանի սյոգուն դառնալուց հետո դարձավ ժառանգական։
8. Ի՞նչ առանձնահատկություններ ուներ միջնադարի ճապոնական մշակույթը:
Ճապոնացիները Չինացիներից վերցրեցին իրանց այբուբենը, ու բայցի այդ ստեղծեցին հիրագանա կոչվող գաղափարագրերը։ Զարգացավ արվեստը, թատրոնը։ Նրանց առանձնահատկություններից էր Կաբուկի կոչվող թատրոնը, որտեղ ցուցադրվում էր պար, երաժշտություն, դիմախաղ և այլն։
Սյոգունների ժամանակ դպրոցներ բացվեցին բոլոր դասերի համար, ինչպես Չինաստանում։ Դա նպաստեց գրագետ հասարակություն ունենալուն, գիտության ու մշակույթի զարգացմանը։