1. Թվարկեք 4- 5 քորդավոր կենդանի
Ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ
2. Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն
Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք: Աղիքում կատարվում է մարսողություն, իսկ չմարսված մնացորդները դուրս են բերվում հետանցքով: Կլանի պատերին նշտարիկը ունի 150 զույգ խռիկային ճեղքեր: Խռիկային ճեղքերը միմյանցից բաժանող միջնապատերը շատ հարուստ են արյունատար մազանոթներով: Այդպիսով կատարվում է գազափոխանակություն արյան և ջրի միջև:
3. Ներկայացնել Նշտարիկի արտաթորությունը և սեռական օրգանները
Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ 100 զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները: Շուրջկլանային խոռոչի մեջ են բացվում նաև բազմաթիվ սեռական գեղձերի ծորանները: Սեռական բջիջները դուրս են բերվում ջրի հոսքով: Բեղմնավորումը կատարվում է ջրում:
4. Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները
Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած: Ունի լուսազգաց բջիջներ, որոնցով տարբերակում է լույսը խավարից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկը, իսկ մարմնի ամբողջ մակերեսին ցրված են շոշափելիքի ընկալիչները:
День: 9 февраля 2024
Թվականի գործածությունը․ գործնական աշխատանք, 09․02.2024
1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա) Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք առաջին (առաջի, առաջին) անգամ:
բ) Շուրջ ութսուն (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
գ) Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր տասը (տաս, տասը) դրամ։
դ) Բողոքի երթին մասնակցում էին հարյուրավոր (հարուրավոր, հարյուրավոր) մարդիկ։
ե) Իմ տեղը երրորդ կարգի երեսունչորսերորդ (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) է:
զ) Երեխաներս սովորում են Երևանի թիվ (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
է) Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային 7–րդ (VII–րդ, 7–րդ) գիտաժողովը։
ը) Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը զրո (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։
2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա) Իմ ուսապարկում մնացած խնձորները երկուական (երկու–երկուական, երկուական) բաժանեցի արշավականներին:
բ) Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու գերազանցիկներին (գերազանցիկին, գերազանցիկներին)։
գ) Ինձ մոտ մնացել է երկու տասանոց (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ:
դ) Ես բնավ չեմ վախենում տասներեք (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը:
ե) Պայմանավորվել ենք, որ հաջորդ անգամ կհանդիպենք այս ամսվա 28–ին (28–ին, 28ին)։
զ) Այդ կինը իր միջնամատերին և մատանեմատերին դրել էր երեք– երեք (երեք– երեք, երեք–երեքական) ոսկե մատանիներ։
է) Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան խաղալիք (խաղալիք, խաղալիքներ)։
ը) Իմ օրագրում երկուներ (երկուներ, երկուսներ) ընդհանրապես չկան:
թ) Շուտով ժամը ինը (ինը, իննը) կլինի, իսկ դու դեռ պատրաստ չես դասի գնալու:
ժ) Եթե՝ մեր ունեցածը հավասար բաժանենք, ապա ամեն մեկիս հասնում է երկուսուկես խնձոր (խնձոր, խնձորներ)։
ժա) Նախարարն ասաց, որ ընդունելությունը սկսված է, և հերթագրվածներից մեկնումեկը թող ներս գա (գան, գա)։
3․Թվականները նշանակում են՝
1. առարկայի քանակ
2. առարկա
3. գործողության հատկանիշ
4. գործողություն
4․Ո՞ր բառը թվական խոսքի մաս չէ.
ա) 1. տասներորդ, 2. վերջին, 3. մեկուկես, 4. առաջին
բ) 1. մեկ երրորդ, 2. տասնհինգական, 3. նախավերջին, 4. վեց–վեց
գ) 1. շատ, 2. հարյուրմեկական, 3. քառորդ, 4. երեքուկես
դ) 1. տասանոց, 2. տասական, 3. տասնորդական, 4. տասնվեց
ե) 1. տասներորդ, 2. միակ, 3. մեկ, 4. մեկ վեցերորդ
5․Ո՞րն է դասական թվական.
ա) 1. կես, 2. քառորդ, 3. առաջին, 4. չորսուկես
բ) 1. հինգական, 2. հինգերորդ, 3. հինգ–հինգ, 4. հինգ
6. Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության սխալ կա.
ա․
1. Քառասուն տարի շարունակ սպասել էր նրան:
2. Հարցարանը գնահատվում է 10 միավորով։
3. Քառորդ ժամ անցավ, մինչ նա կգար:
7. Վաղը նշելու ենք պապիկիս ութանասուն ամյակը։
բ.
1. Գոհարիկը միայն գերազանց գնահատականներ է ստացել I — V դասարաններում։
2. Աշակերտներին բաժանեցին տասական տետր:
3. Սովորում եմ տասներորդ դասարանում։
4. Առաջի հարկում տեղավորվել էին հյուրերը:
7․ Ընդգծված կազմություններից ո՞րն է սխալ.
ա) 1. տասը օր, 2. հինգը պարկ, 3. ինն անգամ, 4. ութսուն լուսատարի
բ) 1. տասնական թվականներ, 2. քառորդ ժամ, 3. յոթանասուն տարի, 4. մեկ տասներորդ մասը
գ) 1. մեկերորդ դասարան, 2. իններորդ շարք, 3. երեսուներեքերորդ համարը, 4. հարյուր տասներորդ մարդը
դ) 1. 2–ական գրիչ, 2. տասնհարկանի շենք, 3. X–ից հետո, 4. տաս է պակաս