1. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսներով: Այն ցույց է տալիս նյութի անվանումը, նյութի որակական բաղադրությունը և նյութի քանակական բաղադրությունը։
2. Ի՞նչ է ինդեքսը:
Ինդեքսը ցույց է տալիս ատոմների թիվը մոլեկուլում։
3. Ի՞նչ տեղեկություն է «հաղորդում» քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:
Քիմիական բանաձևը ցույց է տալիս նյութի անվանումը, նյութի որակական և քանակական բաղադրությունը։
4. Լրացրե՛ք բաց թողած բառը.
Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները:
5. Թվարկի՛ր, թե ի՞նչ տարրերի ատոմներից են կազմված՝
СaO — կալցիում, թթվածին
LiH — լիթիում, ջրածին
6. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ
K2S
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ
CO