1. Ընդգծե՛ք 5 թվական յուրաքանչյուր շարքում.
ա) քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր
բ) թվային, տրիլիոն, հազարերորդ, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգական, երեք յոթերորդ, չորրորդական, տասնավոր
գ) վաթսուն, քանակություն, տասնմեկերորդ, մենավոր, ամբողջություն, հիսունական, հարյուր-հարյուր, թվանշան, չորս քառորդ, մեծաքանակ
2. Ընդգծե՛ք 3 քանակական թվական յուրաքանչյուր շարքում.
ա) երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն
բ) քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, իննսունութ, տասը, կոտորակային
գ) բազմաթիվ, տասնինը, քառյակ, յոթանասուն, երկու, եռանիստ
3. Ընդգծե՛ք 3 դասական թվական յուրաքանչյուր շարքում.
ա) քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երեսուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդ, երկուստեք
բ) հնգյակ, մեկ հարյուրերորդ, տասնչորսերորդ, երրորդական, չորրորդ, քսանութերորդ
գ) առաջին, երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդականություն, կրկնակի, հիսունմեկերորդ
4. Ընդգծե՛ք 3 բաշխական թվական յուրաքանչյուր շարքում.
ա) մեկ–մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ
բ) մեկումեջ, հինգ–հինգ, քսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս
գ) երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական
5. Ընդգծե՛ք 3 կոտորակային թվական յուրաքանչյուր շարքում.
ա) մասնական, երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական, սակավաթիվ
բ) մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ
գ) երկրորդային, մեկ քառորդ, քառածալ, հինգ վեցերորդ, կոտորակ, երեք ամբողջ տասնյոթ հարյուրերորդական
6. Ընդգծե՛ք 3 պարզ թվական.
ա) բազում, միլիոն, երեքական, քսան, քանակ, ութ
բ) միլիարդ, վեցերորդ, ամբողջ, ինը, երեք, քսանյոթ
գ) թիվ, տրիլիոն, միակ, յոթ, տասնվեց, չորս
դ) հարյուր, եռյակ, վեց, քսաներորդ, երկու, տասնհինգ
ե) միայն, հինգ, ութական, տասը, յոթերորդ, հազար
7. Ընդգծե՛ք 3 ածանցավոր թվական (առանց երկրորդ արմատի).
ա) յոթանասուն, զրո, քսան-քսան, երեսուն, չորրորդ, հարյուր մեկ
բ) քառասուն, ինը–ինը, ութսունվեց, երկրորդ, երկու երրորդ, հինգական
գ) ինը հազար, երրորդ, վաթսուն, կես, առաջին, հարյուր հիսուն
դ) հիսուն, քառասուներեք, երկուական, մեկ երրորդ, տասնհինգ, իննսուն
8. Ընդգծե՛ք 3 բարդ թվական (առանց ածանցի).
ա) երեսուներկուերորդ, տասնմեկ, վեց-վեց, մեկ, ութական, երեք հարյուր վեց
բ) հինգ–հինգ, վաթսունինը, տասնմեկերորդ, քսանութ, մեկ միլիոն, տասանոց
գ) ութսունյոթ, տասնինը, հարյուր քսան, իններորդ, երեք միլիարդ, հարյուրանոց
դ) հազարերորդ, հարյուր երկու, հազար տասը, հինգանոց, յոթ, հազար հարյուր, քառակի
9. Ընդգծե՛ք 3 բարդ ածանցավոր թվական.
ա) քառասուներորդ, հիսունհինգ, հարյուր ութսուն, տասական, երեք քառորդ, եռամսյա
բ) տասնմեկական, հնգամյակ, քսանմեկերորդ, քառասուներկու, քսանչորս, տասներեք
գ) քսաներկու, երեսունմեկ, երեսունական, քսանյոթ-քսանյոթ, տասնվեցական, երեսուն միլիոն