Աշխարհագրություն 7

Ազգային տնտեսություն

1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները
Տնտեսության զարգացման նախադրյալներ են՝ երկրի բնական պայմանները ու ռեսուրսները, աշխարհագրական դիրքը, հարևան երկրների ազդեցությունը, կլիմայական պայմանները և այլն:
2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը՝
ա) գյուղատնտեսությունն է

Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան
բ) արդյունաբերությունն է

Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան
գ) սպասարկման ոլորտն է

Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ավստրիա, Իտալիա
3. Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:

Երկրում տղամարդկանց գերակշռության դեպքում երկրում կարող է զարգանալ ծանր արդյունաբերությունը, իսկ կանանց գերակշռության դեպքում՝ թեթև արդյունաբերությունը, օրինակ՝ տնտեսությունը։
4. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա: Օրինակ՝ գյուղատնտեսության մեջ մտնում է որսորդությունը, եթե երկրի դիրքը այնպիսին է, որ անտառներ չկան, պարզ է որ այդտեղ չի կարող զարգանալ գյուղատնտեսության այդ ոլորտը։ Իսկ եթե երկրով անցնում է գազամուղ, նավթամուղ, ճանապարհներ որոնցով բեռներ են տեղափոխվում հարևան երկրներ, ապա սեփական երկրի տնտեսությունը զարգանում է։
5. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Երկրի արդյունաբերությունը կարող է շատ քիչ զարգացում ունենալ, եթե երկիրը չունենա պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանք, ոսկու հանքեր, հանքային ջրեր, նավթ, գազ, անտառներ, ապա երկիրը լավ զարգաղում չի ունենա։ Երկրի վրա բնական ռեսուրսները շատ մեծ ազդեցություն ունեն, հատկապես արդյունաբերության ոլորտում։
6 .Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե երկիրը իր հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մեջ է, ապա հարևան երկրները կարող են օգնել տվյալ երկրին զարգանալ։

Оставьте комментарий