Երկրաչափություն 7

Զուգահեռ ուղիղների հայտանիշները

Խնդիրներ

223․ 180-32=148
148:2=74
74+32=106
∠=74о, ∠=106о

224. Քանի որ ABC և CDE եռանկյունները հավասար են, BC=DE, և AB և DC ուղղիղները հատվում են AE ուղղով, AB | | CD

225. Քանի որ ∠ABK=∠BM
KM=MB
∠MKB=∠ABK
∠B=∠K, ուղիղները զուգահեռ են

226. ∠A=40o
∠BCE=80o
Քանի որ MC-ն BCE անկյան կիսորդն է, ∠ACM=∠MCE=40o=∠BAC
AB| |CM

227. ∠A=40o
∠B=70o
∠C=70o
Քանի որ BC ճառագայթը ABD անկյան կիսորդն է, ∠ABC=∠CBD=∠ACB
∠ACB=∠CBD, դրա համար էլ AC| |BD

Պատմություն 7

Ռուսական կենտրոնացված պետության կազմավորումը

1. Ձեր կարծիքով ինչու մոնղոլները կարողացան հեշտությամբ նվաճել Ռուսիան
2. 14-րդ դարում ովքեր սկսեցին կրել Մեծ իշխանի տիտղոսը:

14-րդ դարում Մեծ իշխանի տիտղոսը սկսեց կրել Մոսկվայի իշխանը։
3. Ներկայացրեք ռուսական հողերի միավորման նախադրյալները:

Պետք էր կարգի բերել տնտեսական վիճակը, սոցիալական նախադրյալները, նաև արտաքին-քաղաքական կարևոր գործոն էր մոնղոլներից ու Լիտվական մեծ իշխանությունից եկող մշտական վտանգը, իսկ ներքին քաղաքական կարևոր նախադրյալ էր Մոսկվայի հզորացումը:
4. Ձեր կարծիքով ինչը նպաստեց Մոսկվայի դերի ու հեղինակության բարձացմանը:

Մոսկվայի հեղինակությունը բարձրացավ հատկապես 1380 թվականին։ Կուլիկովոյի ճակատամարտից հետո, որտեղ ռուսական զորքը տապալեց մոնղոլներին:
5. Երբ է կառավարել Իվան Ահեղը; Ինչ քայլեր ձեռնարկեց նա պետությունն ամրապնդելու համար:

1547 թ. 17 տարեկան Իվանը թագադրվեց: 1550 թ. ընդունվեց օրենքների նոր ժողովածու՝ «Դատաստանագիրքը»: Այն նպաստեց ավատատիրական հարաբերությունների ամրապնդմանը: Իրականացվեց ռազմական բարեփոխում,
ստեղծվեց մշտական բանակ ավատատերերից՝ ստրելեցների զորքը:
6. Հիմնավորեք, որ Ռուսաստանում նույնպես ստեղծվել էր դասային միապետություն: Հիշեք, թե որ եվրոպական երկրներում էր հաստատվել նման պետություն:

Կառավարման հարցում թագավորին օգնում էր Երկրային ժողովը, նա էր որոշումներ ընդունում կարևորագույն պետական հարցերի վերաբերյալ, օրինակ՝ ֆինանսների, օրենքների, արտաքին քաղաքականության: Եվ Ռուսաստանում ձևավորվեց դասային միապետություն: Նման պետություն հաստատվել է նաև Բրիտանական միապետությունում և Ֆրաբսիական միապետությունում։
7. Ինչու Իվան Ահեղը իր երկրում կիրառեց ահաբեկության քաղաքականություն: Ինչ անունով է հայտնի և ինչ հետևանքներ ունեցավ:

Անսահմանափակ իշխանություն հաստատելու նպատակով Իվան Ահեղը իր քաղաքական հակառակորդների և ընդդիմադիր ուժերի հանդեպ սկսեց կիրառել ահաբեկության քաղաքականություն:
Բռնաճնշումները թուլացրեցին զնվականությանը և ամրապնդեցին ցարի իշխանությունը: Դրա պատճառով էլ անկում ապրե երկրի տնտեսությունը։
8. Նկարագրեք խառնակ ժամանակաշրջանի Ռուսաստանը:

Իվան Ահեղը 1584 թ. մահացավ: Նրա որդի Ֆյոդորը չկարողացավ ինքնուրույն կառավարել, և 1598 թ. Ռուսաստանի ցար ընտրվեց Բորիս Գոդունովը։ Սակայն ժողովուրդը և բոյարների մեծ մասը դժգոհ էին Գոդունովից: Երկրի կայունությունը սասանեցին Գոդունովից հետո եկած ինքնակոչ ցարերն ու նրանց սատարող օտարերկրյա ուժերը: Անկախության կորստի սպառնալիքը ոտքի հանեց երկրի հայրենասիրական ուժերին: Նրանք վտարեցին ինքնակոչներին, ազատագրեցին մայրաքաղաք Մոսկվան:
9. Երբ է հաստատվել Ռոմանովների արքայատոհմը:

1613 թ-ին։ հաստատցեվ Ռոմանովների արքայատոհմը։

Հայոց լեզու 7

Թվական անուն, գործնական աշխատանք, 02. 01. 2024թ.

1. Տրված թվականները խմբավորի՛ր ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ):
Քանակ — հարյուր քսան, վաթսուն, յոթ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, ութսունինը,իննսուն:
թվային բաշխում — մեկական, տասը-տասը, քառասուն-քառասուն, հինգական
թվային կարգ — երրորդ, չորրորդ, վաթսունմեկերորդ, հարյուր ութսուներեքերորդ, տասնյոթերորդ, քառասուներորդ, առաջին
2. Ա շարքի թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրված արմատների և  ածանցների հետ:
Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ, հերթ:

Երկճյուղ, երկգլուխ, երկամյա, երկակի, երեքգլխանի, եռահերթ, եռյակ, եռապատիկ, քառյակ, քառակի, քառապատիկ, յոթգլխանի, յոթյակ,յոթապատիկ, իննամյա, տասնյակ, տասնամյա, առաջնահերթ։
3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:
Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ կետ, ստանալ 600 տոննա ճարպ, որը համարժեք է 2400 հեկտար տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 ռնգեղջյուր էր մնացել:
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 ծովափիղ է խփվել:
Իրենց որսացած 900 ծովափղերից էլ թողել էին տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ նախագահները հետևում են կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց գյուղերում արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն բաշխվեց թանկարժեք փոշու վերջին հիսուն գրամը:
4. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

Ութ տարում երեսունինը անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:
ХХ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:
5. Հոլովի՛ր հետևյալ թվականները՝ մեկ, երկու, հինգ, ինը, տասը:
մեկ — մեկ, մեկի, մեկին, մեկ, մեկից, մեկով, մեկում
երկու — երկու, երկուսի, երկուսին, երկու, երկուսից, երկուսով, երկուսում
հինգ — հինգ, հինգի, հինգին, հինգ, հինգից, հինգով, հինգում
ինը — ինը, ինի, ինին, ինը, ինից, ինով, ինում
տասը — տասը, տասի, տասին, տասը, տասից, տասով, տասում

Աշխարհագրություն 7

Ազգային տնտեսություն

1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները
Տնտեսության զարգացման նախադրյալներ են՝ երկրի բնական պայմանները ու ռեսուրսները, աշխարհագրական դիրքը, հարևան երկրների ազդեցությունը, կլիմայական պայմանները և այլն:
2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը՝
ա) գյուղատնտեսությունն է

Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան
բ) արդյունաբերությունն է

Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան
գ) սպասարկման ոլորտն է

Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ավստրիա, Իտալիա
3. Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:

Երկրում տղամարդկանց գերակշռության դեպքում երկրում կարող է զարգանալ ծանր արդյունաբերությունը, իսկ կանանց գերակշռության դեպքում՝ թեթև արդյունաբերությունը, օրինակ՝ տնտեսությունը։
4. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա: Օրինակ՝ գյուղատնտեսության մեջ մտնում է որսորդությունը, եթե երկրի դիրքը այնպիսին է, որ անտառներ չկան, պարզ է որ այդտեղ չի կարող զարգանալ գյուղատնտեսության այդ ոլորտը։ Իսկ եթե երկրով անցնում է գազամուղ, նավթամուղ, ճանապարհներ որոնցով բեռներ են տեղափոխվում հարևան երկրներ, ապա սեփական երկրի տնտեսությունը զարգանում է։
5. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Երկրի արդյունաբերությունը կարող է շատ քիչ զարգացում ունենալ, եթե երկիրը չունենա պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանք, ոսկու հանքեր, հանքային ջրեր, նավթ, գազ, անտառներ, ապա երկիրը լավ զարգաղում չի ունենա։ Երկրի վրա բնական ռեսուրսները շատ մեծ ազդեցություն ունեն, հատկապես արդյունաբերության ոլորտում։
6 .Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե երկիրը իր հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մեջ է, ապա հարևան երկրները կարող են օգնել տվյալ երկրին զարգանալ։