Գտնել ճիշտ պատասխանը
1․Հետևյալ ջրիմուռներից ո՞րն է միաբջիջ.
1) սպիրոգիրան
2) ուլվան
3) կանաչուկը
4) ուլոտրիքսը
2․Ո՞ր հիվանդության հարուցիչն է պատկանում պրոկարիոտներին.
1) էնցեֆալիտի
2) խոլերայի
3) հեպատիտի
4) խոզուկի
3․Հետևյալ հիվանդություններից որի՞ հարուցիչն է պատկանում սնկերի թագավորությանը.
1) բրուցելյոզի
2) ժանտախտի
3) դաբաղի
4) ֆիտոֆտորոզի
4․Ո՞ր նյութն է կուտակվում սնկերի բջիջներում որպես պաշարանյութ
1) օսլա
2) խիտին
3) գլիկոգեն
4) միզանյութ
5․Ի՞նչ գործընթացներ է վերահսկում հողաթափիկ Ինֆուզորիայի մեծ կորիզը
1 ) բազմացման և շարժման
2) սննդառության և արտաթորության
3) սննդառություն և բազմացում
4) բազմացում և շնչառություն