Կրկնել, պատասխանները տեղադրել բլոգներում
1. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը
Ֆիզիկա նշանակում է բնություն, գալիս է հուներենից։ Ուսումնասիրում է բնության երևույթները։
2. Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։
3. Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան
Ֆիզիկան ուսումնասիրում է նյութերի մարմինների փոփոխությունների, բնության օրենքներն։
4. Քննարկել ինչ է բնությունը
Բնությունը այն ամենն է, ինչը շրջապատում է մեզ։
5. Ի՞նչ ես հասկանում բնության երևույթ ասելով
Բնության երևույթ ասելով, ես հասկանում եմ մթնոլորտային ազդեցության հետևանքով առաջացող երևույթները։
6. Ի՞նչ է նյութը։
Նյութը մասնիկների ամբողջությունն է, որից կազմված է մարմինը։
7. Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
Ջերմային, էլէկտրական, մեխանիկական, ձայնային, լույսային, մագնիսական։
8. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:
Ֆիզիկական մարմինը այն նյութական օբյեկտն է, որն ունի զանգված, որոշակի ձև ու ծավալ։
9. Բերեք օրինակներ:
Օրինակ՝ ջուր, ավազի հատիկ, քար, փայտ։
10. Ի՞նչ է մատերիան
Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում` երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա:
11. Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Փորձի կամ դիտման միջոցով մենք գիտելիքներ ենք ձեռք բերում։
12. Ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից
Փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երևույթն ու տարբեր չափումներ կատարել, իսկ դիտումը դու չես կարող մի քանի անգամ կրկնել:
13․ Ի՞նչ է վարկածը։ Ինչ է օրենքը
Վարկածը երևույթի մասին արված ենթադրությունն է: Իսկ օրենքը՝ բնության երևույթների միջև կապերն է, այն բացատրում են իրենց տվյալ երևույթի պատճառները։
14. Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։
15.Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք
Երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝ 1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:
16․Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք
Երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝ 1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:
17.Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ
Չափիչ սարքի բաժանումների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին անվանում են չափիչ սարքի սանդղակ։
18․Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։
19․Ինչի՞ն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Երկու հարևան գծիկների միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:
20.Ինչի՞ց է կախված չափման սխալը
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և հավասար է բաժանման արժեքի կեսին:
21.Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
22. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
23.Ի՞նչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
24.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ
Շարժման հետագիծ են անվանում այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը։
25.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է տվյալ մարմինը։
26.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը, դա այն գիծն է, որով տվյալ պահին մարմինը շարժվում է, իսկ անցած ճանապարհը դա, այդ հետագծի երկարության չափն է։
27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Հավասարաչափ շարժումը այն շարժում է, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ժանապարհ:
28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:
Բանաձևը
V=S/t
29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Արագությունը չափվում է ժ/կմ, ր/մ, սմ/վ-ով։
30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Բանաձևը
S=V · t