Ֆիզիկա 7

Ֆիզիկոսների մասին, տարբեր ֆիզիկոսների մասին հետաքրքիր փաստեր

Նիկոլա Տեսլա

Նիկոլա Տեսլան քսաներորդ դարի մեծ գյուտարար է: Հավանաբար բոլորդ տեսել եք գովազդային վահանակների վրա շողշողացող լույսերը և լազերային ճառագայթումը: Դրանց գոյությունը Նիկոլա Տեսլայի վաստակն է։ Որպեսզի ավելի լավ ծանոթանանք այս շատ խելացի մարդու կյանքին և գործունեությանը, նրա մասին կսկսեմ պատմել մանկության տարիներից: Նիկոլա Տեսլայի մանկությունը Նիկոլա Տեսլան ծնվել է Խորվաթիայում, քաղաք Գոսպիկի մոտակայքում, 1856 թվականին: Նա ապրել է քաղաքի մոտակայքում գտնվող մի գեղեցիկ գյուղում և մանկությունն այստեղ է անցկացրել, իսկ Գոսպիկում ստացել է տարրական կրթությունը: Նա ուներ բազմամարդ ընտանիք` ծնողներն ու չորս քույր-եղբայրները, ինքը հինգերորդ երեխան էր։ Նրա հայրը եղել է սերբ ուղղափառ քահանա և աշխատում էր տան կողքին գտնվող եկեղեցում: Նրա մայրը տնային տնտեսուհի էր, և ինքն էր ստեղծում

Փաստեր
1. Նիկոլա Տեսլան իր եղբոր մահից հետո մեծ սթրեսս ունեցավ, որից հետո էլ ունեցավ իր բոլոր գիտելիքները։
2. Նիկոլա Տեսլան այն հազվագյուտ մարկանցից էր, որ չէր վերագրում իր գիտելիքները, մտքերը, այլ ասում էր, որ տարբեր պորտալներից է ստացել դրանք։
3. Տեսլան այնքան հսկայական ներդրում ունեցավ գիտության և տեխնոլոգիայի զարգացման մեջ, որ նրան անվանում են «մարդ, ով հորինել է 20-րդ դարը»:
4. Նիկոլա Տեսլան պնդում էր, որ ինքը երբեք չի հանգստացել օրվա մեջ երկու ժամից ավելի: Իր ժամանակի հիմնական մասը նա անց էր կացնում լաբորատորիայում և մի անգամ, տարված լինելով առանձնակի հետաքրքիր մի խնդրով, նա աշխատեց 84 ժամ անդադար` այդ ընթացքում անգամ հոգնածության նշույլ չզգալով:
5. Տեսլան առաջ բերեց փոփոխական հոսանքի միտքը, սակայն այն ժամանակ դա չընդունվեց։

Լեոնարդո Դա Վինչի

Բազմաթիվ պատմաբաններ և գիտնականներ Լեոնարդոյին համարում են «Բազմակողմանի հանճար» կամ «Վերածննդի ժամանակաշրջանի մարդ», «անսպառ հետաքրքրասիրության» և «եռանդուն ստեղծագործական երևակայության» տեր անհատ, և նա համարվում է երբևէ ապրած ամենատաղանդավոր անհատներից մեկը։ Ըստ արվեստի պատմաբան Հելեն Գարդների՝ նրա հետաքրքրությունների մասշտաբը և խորությունը պատմության մեջ աննախադեպ էր, և «նրա խելքն ու անհատականությունը մեզ գերբնական են թվում, իսկ հենց ինքը՝ խորհրդավոր ու չշփվող»։ Մարկո Ռոշին նշում է, որ թեև նրա կյանքի և անհատականության մասին կան բազմաթիվ ենթադրություններ, նրա աշխարհայացքը տրամաբանական է, քան խորհրդավոր, նրա օգտագործած էմպիրիկ (փորձային) մեթոդները իր ժամանակի համար ավանդական չէին։

Լեոնարդոն ծնվել է նոտար Պիերո դա Վինչիի և մի գյուղացի կնոջ՝ Կատերինայի, արտամուսնական կապից, Ֆլորենցիայի Վինչի տարածաշրջանում։ Նա կրթություն է ստացել նշանավոր ֆլորենտացի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյի ստուդիայում։ Իր ստեղծագործական կյանքի մեծ մասն անց է կացրել Միլանում՝ Լյուդովիկո իլ Մորոյի մոտ աշխատելով։ Հետագայում նա աշխատել է Հռոմում, Բոլոնյայում և Վենետիկում, իսկ իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի Ֆրանցիսկոս Առաջինի կողմից իրեն նվիրած տանը։

Լեոնարդոն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, հիմնականում հայտնի է որպես նկարիչ։ Նրա ամենահայտնի կտավը Մոնա Լիզան է, իսկ Խորհրդավոր ընթրիքը՝ բոլոր ժամանակների ամենաշատ կրկնօրինակված կրոնական նկարը։ Լեոնարդոյի Վիտրուվյան մարդու նկարը նաև համարվում է մշակութային խորհրդանիշ՝ պատկերվելով տարբեր իրերի, ինչպես օրինակ եվրոյի մետաղադրամի, տետրերի և շապիկների վրա։

Փաստեր
1. Իտալացի ականավոր գիտնական, նկարիչ, անատոմիստ և ինժեներ Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թ.
2. Սովորել է հիդրոմեխանիկա, մաթեմատիկա, ֆիզիկական աշխարհագրություն, քիմիա, օդերևութաբանություն, բուսաբանություն և աստղագիտություն:
3. ականավոր նկարչի մայրը հասարակ գյուղացի կին էր:
4. Նա քնար է վարպետորեն նվագել և իր առաջին կրթությունը ստացել է տանը:
5. Լեոնարդոն առաջին մարդն էր, ով բացատրեց, թե ինչու է լուսինը պայծառ, իսկ երկինքը կապույտ:

Оставьте комментарий