Գործնական աշխատանք Ս․Մարկոսյանի քերականության գրքից․վարժություն 100-107։
100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:
Պես — իմ մայրիկի պես կարդում եմ գրքեր։
հետ — աղջիկը տատիկի հետ նստած դաս էր անում։
առանց — առանց գումարի ապրել չի լինի:
վրա — սեղանի վրա դրված են մրգեր։
համար — ընկերուհուս համար գեղեցիկ պայուսակ գնեցի։
101․ Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:
Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից:
Այս տեքստի մեջ շաղկապները իրար հետ կապում են երկու տարբեր իմաստ ունեցող նախադասություններ։
102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:
Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:
Թերևս քնաթաթախ եմ։
Միգուցե դու ինձ օգնեի՞ր:
Կարծես այնտեղ մի աղջիկ է նստած:
Մի՞թե դու ավարտել ես տնային աշխատանքները։
Երևի այս վարժությունը պետք չեր անել:
103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:
տեղի մակբայ — հեռու, Դեմ առ դեմ, ամենուր, տեղ-տեղ
ժամանակի մակբայ — երեկ, օրեցօր, առավոտյան, նախօրոք
ձևի մակբայ — արագ, բարեկամաբար, լրջորեն
չափ ու քանակի մակբայ — քիչ, կամաց-կամաց, շատ-շատ, կիսով չափ
104․ Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ձայնարկություններին ու վերաբերական բառերին և պատասխանի՛ր տրված հարցերին:
Ի՞նչ են ցույց տալիս՝
ա) ձայնարկություններն ու վերաբերական բառերը
ձայնարկությունները ցույց են տալիս բացականչություն, իսկ վերաբերական բառերը՝ իրավիճակը բնութագրող բառ։
բ) ձայնարկությունները
ձայնարկությունները ցույց են տալիս բացականչություն։
գ) վերաբերական բառերը
վերաբերական բառերը ցույց են տալիս իրավիճակը բնութագրող բառեր։
Ա. Երազները հավանաբար կապվում են մարդու արթուն ժամանակվա հոգեկան վիճակի հետ: Ծարավ մարդը երազում հաստատ ջուր կտեսնի: Իբր թե հասարակ թխկոցն էլ քնած մարդուն կարող է թնդանոթի որոտ թվալ ու համապատասխան երազ առաջացնել: Երազներն իրոք որ հետաքրքիր երևույթ են:
Բ. Պա՜հ, քնած ժամանակ գիտակցությունը դադարում է գործելուց: Վա՜յ, քնած մարդուն տաք թեյ կտա՞ն: Ի՜հ, ես ասացի մի կարգին երա՜զ ես տեսել: Ո՜ւխ, ի՜նչ հետաքրքիր երազ եմ տեսել:
105. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված կապերին ու շաղկապներին և պատասխանի՛ր, թե ո՛րն է կապերի և շաղկապների՝ որպես կապող բառերի, տարբերությունը:
1552 թվականի սեպտեմբերյան մի օր իսպանական Սան-Լուկար նավահանգստի մոտ մի նավ երևաց: Մաշված նավիրանն ու կարկատված առագաստները հուշում էին նավի անցած շատ երկար ճանապարհի մասին: Նավը մոտեցավ ափին, կամրջակը գցեցին, և նավից մի մարդ վազեց դեպի ափը: Նա շտապում էր, որ համբուրի հողը: Զարմացած համաքաղաքացիների դիմաց կանգնած էր Սեբաստյան դել Կանոն, որ արշավախմբի հետ վերադառնում էր շուրջերկրյա ճանապարհորդությունից: Երեք տարի առաջ այդ նավահանգստից հինգ նավ էր դուրս եկել՝ 265 մարդուց բաղկացած անձնակազմով, բայց միայն տասնութ մարդ վերադարձավ: Չվերադարձավ նաև արշավախմբի ղեկավար՝ Ֆերնան Մագելանը, չնայած որ ճանապարհի ամենադժվարին մասով նա էր անցկացրել արշավախումբը:
Կապ — մասին
Շախկապ — մոտ, ու, որ, բայց, չնայած որ
106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:
Գոյական — շենք, հանելուկ, տաղավար
ածական — արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ
թվական — երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու
դերանուն — ես, ոչ ոք, բոլորը
բայ — կառուցել, զրուցել, խառնել
մակբայ — տեղ-տեղ, գուցե
կապ — բացի, մասին, մեջ, իսկ
շաղկապ — և, ո՛չ, որովհետև
ձայնարկություն — օ՜ֆ, ջա՜ն, հեյ-հե՜յ
վերաբերական բառեր — հավանաբար, առավոտյան
107․ Նախորդ վարժության բառերը բաժանի՛ր երկու խմբի՝
ա) որևէ հարցի պատասխանող բառեր
շենք, հանելուկ, տաղավար, արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ, երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու, ես, ոչ ոք, բոլորը, կառուցել, զրուցել, խառնել, հավանաբար, առավոտյան
բ) բառեր, որոնք հարցի չեն պատասխանում
տեղ-տեղ, գուցե, բացի, մասին, մեջ, իսկ, օ՜ֆ, ջա՜ն, հեյ-հե՜յ, և, ո՛չ, որովհետև
Ստացածդ խմբերից յուրաքանչյուրում ո՞ր խոսքի մասերը հավաքվեցին: