Պատասխանել հարցերին.
1. Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
Ֆիզիկական երևույթները այն տեսակի երևույթներն են, որոնց ժամանակ նոր նյութ չի առաջանում, այն կարող է փոխել իր ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը։ Օրինակ՝ սառույցի հալվելը, բաժակի կոտրվելը և ջրի սառչելը։
2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) սառույցի հալվելը
բ) ջրի գոլորշիանալը
գ) պղնձի սևանալը տաքացնելիս
դ) բաժակի կոտրվելը
Ֆիզիկական երևույթի ժամանակ նոր նյութ չի առաջանում, իսկ քիմիական երևույթի ժամանակ՝ առաջանում է։ Դրա համար ֆիզիկական երևույթներն են՝ բաժակի կոտրվելը և սառույցի հալվելը։
3. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
Քիմիական երևույթների ժամանակ նոր նյութեր են առաջանում։ Քիմիական երևությները հատկանիշներն են գույնի, հոտի, համի փոփոխություն, էներգիայի անջատումկամ կլանում,
ստվածքի առաջացում և գազի անջատում։ Օրինակ՝ մետաղի ժանգոտվելը, կաթի թթվելը և լուցկու այրվելը։
4. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) ջրի եռալը
բ) արծաթե զարդի սևանալը
գ) երկաթի ժանգոտվելը
դ) կաթի թթվելը
Քիմիական երևույթների ժամանակ նոր նյութեր են առաջանում։ Դրա համար քիմիական երևույթներն են՝ երկաթի ժանգոտվելը և կաթի թթվելը։
5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներ են՝ գույնի, հոտի համի փոփոխությունը, էներգիայի անջատումը կամ կլանումը, նստվածքի առաջացումը և գազի անջատումը: Օրինակ՝ կաթը թթվելուց կաթի հոտն ու համը փոխվում են։
6. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:
Ամեն ռեակցիայի համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ։ Օրինակ՝ երկաթը չի կարող ժանգոտվել, եթե այն պատված է յուղով և գտնվում է ոչ խոնավ վայրում։