Կենսաբանություն 7

Վիրուսներ

Թեմա՝
Վիրուսներ
Վիրուսների կառուցվածքը
Վիրուսային հիվանդություններ, պատվաստում

Մասնակցել բնագիտության ֆլեշմոբին

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ է վիրուսը։
Վիրուս, ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։ Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։
2․ Ինչպե՞ս են բազմանում վիրուսները։

Վիրուսները բազմանում են միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսը վարակում է թիրաթ բջիջը, և այնտեղ նոր վիրուսային մասնիկներ են առաջանում։ Վարակած բջիջը վերածվում է վիրուսների գործարանի արտադրելով բազմաթիվ նոր վիրուսներ։
3․ Նշել վիրուսների և բակտերիաների նմանությունները և տարբերությունները։

Բակտերիաները և վիրուսները երկուսն էլ մանրադիտակային օրգանիզմներ են, որոնք կարող են մարդկանց մոտ հիվանդություն առաջացնել: Թեև այս մանրէները կարող են ունենալ որոշ ընդհանուր հատկանիշներ, դրանք նաև շատ տարբեր են: Բակտերիաները սովորաբար շատ ավելի մեծ են, քան վիրուսները և կարող են դիտվել լուսային մանրադիտակի տակ: Վիրուսները մոտ 1000 անգամ փոքր են բակտերիայից և տեսանելի են էլեկտրոնային մանրադիտակի տակ: Բակտերիաները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք անսեռ բազմանում են՝ անկախ այլ օրգանիզմներից։ Վիրուսները վերարտադրվելու համար պահանջում են կենդանի բջիջի օգնությունը:
4․ Մարդու ի՞նչ վիրուսային հիվանդություններ գիտեք։

Մարդու տարածված վիրուսային հիվանդություններն են՝ գրիպը, ջրծաղիկը, հերպեսը և այլն։

Оставьте комментарий