75. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:
ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:
բ) Մուտ, անցք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:
ջրանցք – ու-ն սղվեց
կնամեծար – ի-ն սղվեց
ջրածին – ու-ն սղվեց
ոսկեշող – ի-ն սղվեց և նրա տեղը գրեցինք ե
տարեմուտ – ի-ն սղվեց և նրա տեղը գրեցինք ե
76. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Ոսկեշար — արծաթաշար
բազմազբաղ — մտազբաղ
բազկատարած — ճյուղատարած
գնդացիր — ջրացիր
ստրկահոգի — մեծահոգի
սիրահոժար — ինքնահոժար
մեղմանվագ — ողբանվագ
սառցալեզու — հայալեզու
բանաձև — բրգաձև
77. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Բառապաշար — բառաշարք
վիրաբույժ — վիրակապ
միամիտ — միաձայն
սևահոգի — բարեհոգի
մանրազնին — մանրաչափ
սրբատաշ — սրբատուն,
մազապուրծ — մազակալ
փայտահատ — փայտատուն
մթնկա — մթնադեմ
դյուրահավան — դյուրաբեկ
մրրկածեծ — մրրկաբեր
որմնադիր — որմնաբույս
78. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:
Հայրապետ — հայրապետական
դիմադիր — դիմադրություն
խաչակնքել — խաչակնքություն
ծանրակշիռ — ծանրակշռություն
գլխարկ — անգլխարկ
զվարթաբան — զվարթաբանություն
ձայնասփյուռ — ձայնատարած
լուսապսակ — արևապսակ
աստղագուշակ — աստաղագուշակություն
մեղմաշունչ — մեղմաշնչորեն
կանխավճար — կանխավճարային
բարետես — անբարետես
79. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:
Ա. Ելևէջ, Իջևան, իջնել, վայրեջք — իջնել
Բ. Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր — բան
Գ. Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ — սին
80. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
Օրինակ`զովաշունչ— շնչասպառ
Մեղմահունչ — հնչերանգ
ուղղաձիգ — ձգողականություն
դեղաբույս — բուսակեր
աղեկտուր — կտուրածածկ
տանտեր — տիրակալ
81. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:
Օրինակ`
գուժկան – չարագույժ:
Գթառատ, թունաբեր, մտամոլոր, կրթասեր, գնդակոծել:
Գթառատ — բարեգութ
թունաբեր — հակաթույն
մտամոլոր — միամիտ
կրթասեր —
գնգակոծել —
82. Տրված նախադասությունը լրացրո՛ւ:
Բաղադրյալ բառի մեջ մտնող արմատը կարող է լինել…(օրինակ՝ անգլուխ, զարտուղի) … (օրինակ՝ գլխարկ, ուղեկից):
83. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Կեր — կերակուր
գնաց — ճեպագնաց
ասաց — ասացվածք
անվան — անվանակոչ
մարդիկ — մարդկային
84. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ)և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:
բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ, լուսնկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ:
85. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ
բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան: