1․Տրված հատվածը թարգմանել աշխարհաբար,ուշադրություն դարձնել գրաբարյան քերականական իրողություններին՝ համեմատելով գրական արևելահայերենի հետ։
2․ Ըստ Խորենացու՝ ո՞վ էր Վահագնը, ի՞նչ ավանդազրույցներ են մեզ հայտնի նրա մասին․ քննարկել դասարանում վերը նշված հարցերը։
Վահագնը բոցավառ աչկերով և մերուքով խարտյաշ պատանի էր։
(Գրաբար)
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:
(Աշխարհաբար)
Երկնում էր երկինքը,երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովը ծիրանի,
Երկունքը ծովում բռնել էր կարմիր եղեգնիկին
Եղեգնի փողից ծուխ էր ելնում,
Եղեգնի փողից բոց էր ելնում,
Եվ այն բոցից վազում էր խարտյաշ մի պատանի
Նա հրե մազեր ուներ,
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ։