Աշխարհագրություն 7

Բնական ռեսուրսների տեղաբաշխումը նախագիծ

Ուրվագծային քարտզի վրա պատկերել վառելիքային ռեսուրսներով հարուստ երկրները:

Նախագծի նպատակն է սովորողների մետ քարտեզով աշխատելու հմտությունների զարգացումը, ռեսուրսներով հարուստ տարածաշրջանների ու երկրների մասին տեղության քարտեզագրումը, աշխարհի քաղաքական քարտեզի հետ ծանոթացումը: 
Նախագծի ընթացքը-սովորողները ուրվագծային քարտեզի միջոցով, օգտագործելով պայմանական նշանները պատկերում են համպատասխան տեղեկությունը, այդ ընթացքում ծանոթանալով և վառելիքային ռեսուրսներով հարուստ երկներին և տարբույն քարտեզներ ուսումնասիրոլով ծանոթանում աշխարհի տարբեր երկների դիրքին ր ուրվագծին:

Նախագծի արդյունքը — սովորողները կազմում են սեփական քարտեզներ, ձեռք են բերում քարտեզագրական հմտություններ՝ մասնավորապես գունային արտահայտման հնարավորությունը, սովորում են քարտեզ ընթերցել: 

Հայոց լեզու 7

«Արտաշես և Սաթենիկ»,13․10․23

Կարդալ հատվածը, ուշադրություն դարձնել գրաբարյան արտասանական օրինաչափություններին, թարգմանել աշխարհաբար բառարանի օգնությամբ։
Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:
Այս ժամանակ ալանները, բոլոր լեռնականների հետ միաբանվելով, Վրաց աշխարհի կեսն էլ իրենց կողմը ձգելով, մեծ բազմությամբ գալիս սփռվում են մեր աշխարհում: Արտաշեսն էլ ժողովում է իր զորքերի բազմությունը, և տեղի է ունենում պատերազմ երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև: Ալանների ազգը փոքր – ինչ հետ է նահանջում և մեծ Կուր գետն անցնելով` բանակ է դնում գետի ափին` հյուսիսայինն կողմից. Արտաշեսն էլ գալով բանակում է գետի հարավային կողմում. գետը բաժանում է երկուսին:

Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:
Բայց, քանի որ հայոց զորքերն ալանների թագավորի որդուն բռնում Արտաշեսի մոտ են բերում, ալանների թագավորը հաշտություն է խնդրում` խոստանալով տալ Արտաշեսին` ինչ որ ուզի, առաջարկում էր նաև երդումով դաշինք անել, որ ալանների երիտասարդներն այնուհետև չասպատակեն Հայոց աշխարհը: Երբ Արտաշեսը չի համաձայնում պատանուն հետ տալ, պատանու քույրը՝ Սաթենիկը գալիս է գետի ափը, մի բարձրավանդակ և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակին:

***
Քե´զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Քեզ ասեմ, քաջ Արտաշես
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Որ հաղթահարեցիր քաջ ալաններին
Ե´կ հաւանեա´ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել: