Պատմություն 7

Կարոլինգյան կայսրություն

1. Վերհիշեք,որտեղ,երբ, ով է կազմավորել Ֆրանկական թագավորությունը:
Հյուսիսային Գալլիայում ,կազմավորվել էր Ֆրանկական թագավորությունը: Ֆրանկների առաջին թագավոր Քլոդվիգի հրամանով լատիներեն գրի առնվեցին
ֆրանկների սովորույթները և իրավական նորմերը: Կազմվեց օրենքների ժողովածու,որն ստացավ «Սալիական դատաստանագիրք» անվանումը:
2. Ինչու էին Մերովինգներին անվանում ծույլ թագավորներ :
Մերովինգները թեև պահպանում էին թագավորական տիտղոսը, բայց իշխանություն չունեին: Այդ պատճառով նրանց անվանում
էին «ծույլ թագավորներ»:
3. Ով էր Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը:
Պիպինի գահակալումով ֆրանական պետությունում հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը, որն այդպես է կոչվել Պիպինի հաջորդի՝ Կառլոս Մեծի անունից։
4. Ինչու էր Կարլոս Մեծը իրեն համարում Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդ:
Կառլոս Մեծն իրեն համարում Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդ, քանի որ նա նվաճեց Հյուսիսային Իտալիան,Բավարիա և Սաքսոնիա դքսությունները և Իսպանիայի հյուսւսարևելյան շրջանները։
5. Երբ է կնքվել Վերդենի դաշնագիրը:Որ պետությունների առաջացման հիմք դարձավ այն:
Վերդենի դաշնագիրը կնքվել է 843թ, որը հիմք դարձավ ապագա Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա պետությունների կազմավորման համար։
6. Որ մշակույթների համադրումից առաջացավ Կարոլինգյան վերածննդի մշակույթը:
Կարոլինգյան վերածննդի մշակույթը առաջացավ անտիկ, քրիստոնեական և բարբարոսական մշակույթյերի համադրումից։

Оставьте комментарий