1. Վերհիշեք,որտեղ,երբ, ով է կազմավորել Ֆրանկական թագավորությունը:
Հյուսիսային Գալլիայում ,կազմավորվել էր Ֆրանկական թագավորությունը: Ֆրանկների առաջին թագավոր Քլոդվիգի հրամանով լատիներեն գրի առնվեցին
ֆրանկների սովորույթները և իրավական նորմերը: Կազմվեց օրենքների ժողովածու,որն ստացավ «Սալիական դատաստանագիրք» անվանումը:
2. Ինչու էին Մերովինգներին անվանում ծույլ թագավորներ :
Մերովինգները թեև պահպանում էին թագավորական տիտղոսը, բայց իշխանություն չունեին: Այդ պատճառով նրանց անվանում
էին «ծույլ թագավորներ»:
3. Ով էր Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը:
Պիպինի գահակալումով ֆրանական պետությունում հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը, որն այդպես է կոչվել Պիպինի հաջորդի՝ Կառլոս Մեծի անունից։
4. Ինչու էր Կարլոս Մեծը իրեն համարում Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդ:
Կառլոս Մեծն իրեն համարում Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդ, քանի որ նա նվաճեց Հյուսիսային Իտալիան,Բավարիա և Սաքսոնիա դքսությունները և Իսպանիայի հյուսւսարևելյան շրջանները։
5. Երբ է կնքվել Վերդենի դաշնագիրը:Որ պետությունների առաջացման հիմք դարձավ այն:
Վերդենի դաշնագիրը կնքվել է 843թ, որը հիմք դարձավ ապագա Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա պետությունների կազմավորման համար։
6. Որ մշակույթների համադրումից առաջացավ Կարոլինգյան վերածննդի մշակույթը:
Կարոլինգյան վերածննդի մշակույթը առաջացավ անտիկ, քրիստոնեական և բարբարոսական մշակույթյերի համադրումից։
День: 12 октября 2023
Մուշեղ Գալշոյան «Սպասում» 10.12.2023
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:
«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը , աչքերը, հայացքը, ձայնը: Ու երբ Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին:
Հարցեր և առաջադրանքներ
1. Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
Գոցել – փակել
Հնամաշ – հնացած ու մաշված
Հատուկենտ – փոքրաթիվ, մի երկու, մի քանի
Նշմարել – աղոտ կերպով տեսնել
Պանդոկ – որտեղ ճանապարհորդները կարող են օթևանել և կերակրվել
2. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվել nayiri.com էլեկտրոնային բառարանից:
Վնգստալ – խղճալի ձայնով կաղկանձել (ցավից, քաղցից)
Գոցել – փակել
Ապրուստ – ապրելու միջոցների ու հնարավորությունների ամբողջությունը
Ճկուն – հեշտ ճկվող, դյուրաթեք
3. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:
4. Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:
Դրամապանակ Փարիզի փողոցներին
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
Բարի մարդը
Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը , աչքերը, հայացքը։
5. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
6. Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
Որովհետև Մեսրոպ Մաշտոցը գրել է հայոց այբուբենը, իսկ Կոմիտասը գրել է հայոց երգերը:
7. Ի՞նչ զգացողություն դու կունենաս կորուստը վերադարձնելիս:
Ես կունենամ ուրախ զգացողություն, որ կարողացել եմ օգնել գոնե մեկ մաքուր հոգի։
Հավասարման արմատ
Դասարանում
46. Լուծեք հետևյալ հավասարումները
1) 4+x=10
x=10-4
x=6
2)x+5=-3
x=(-3)-5
x=-2
3) 7+x=4
x=4-7
x=-3
4) (-6)+x=5
x=-6+5
x=-1
5) x-8=2
x=2+8
x=10
6) (-1)+x=-5
x=(-5)-(-1)
x=-4
7) (-3)+x=0
x=0+3
x=3
8)-4-x=0
x=0+4
x=-4
9) 18-x=6
x=18-6
x=12
10) 20-x=-4
x=20+4
x=24
11)x+(-5)=13
x=13+5
x=18
12) x-(-8)=-4
x=(-8)-(-4)
x=-12
Տանը
47. Լուծեք հետևյալ հավասարումները․
1) 8(x + 3) = 48
x + 3 = 6
x = 3
2) 5(y – 1) = 30
y – 1 = 6
y = 7
3) (z + 2) · 4 = 60
z + 2 = 15
x = 13
4) (2x – 1) · 9 = 45
2x – 1 = 5
2x = 4
x = 2
5) 3(a + 5) = 36
a + 5 = 12
a = 7
6) 14 = 7(b – 3)
b – 3 = 2
b = 5
7) 8(2m + 5) = 72
2m + 5 = 9
2m = 4
m = 2
8) 4(15 – 2x) = 20
15 – 2x = 5
2x = 10
x = 5
9) (15 – 4y) · 15 = 45
15 – 4y = 3
4y = 12
y = 3
10) -36 = 2(10 – 7z)
10 – 7z = -18
7z = 28
z = 4
11) 6(4 + 3a) = -48
4 + 3a = -8
3a = -12
a = -4
12) 35 = -5(1 – x)
1 – x = -7
x = 8