Կենսաբանություն 7

Գլխարկավոր սնկերի առանձնահատկությունները

Սնկերի թագավորության կարևոր ներկայացուցիչներ են գլխարկավոր սնկերը: Դրանք կազմավորում են բարձրակարգ սնկերի ենթաթագավորությունը և հանդիսանում են սնկերի գոյության բարձրագույն ձևերին: Գլխարկավոր սկներ կարելի է հանդիպել անտառնրում և դաշտերում ամռան վերիջն և աշնան սկզբնական շրջաններում, երբ առկա է բավականաչափ խոնավություն և օպտիմալ ջերմաստիճան: Գլխարկավոր սնկերի կառուցվածքը մեզ լավ ծանոթ է, քանի որ դրանք մարդը լայնորեն կիրառում է իր սննդակարգում:
Որպես կանոն գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից:

Սնկամարմինը կազմված է հիֆերից և գտնվում է հողի տակ: Այն գրավում է հսկայական մակերես և հողից կլանում է սննդարար նյութեր:
Պտղամարմինը ևս կազմված է հիֆերից, որոնք շատ խիտ միահյուսվելով` հողից դուրս ձևավորում են կեղծ հյուսվածք: Պտղամարմինը կազմված գլխարկից և ոտիկից: 
Ոտիկում առկա են միատեսակ հիֆեր, իսկ գլխարկը կարող է տարբերվել այն կազմող սնկաթելերով: Համաձայն դրա` գլխարկավոր սնկերը բաժանվում են խողովակավորների և թիթեղիկավորների: Խողովակավոր սնկերի մոտ գլխարկի ստորին շերտը կազմված է մանր խողովակներից, իսկ թիթեղիկավորների մոտ՝ թիթեղիկներից:

Սնկերը հիմնականում բազմանում են անսեռ կամ վեգետատիվ եղանակով, այսինքն՝ սնկամարմնի մասերով կամ սպորներով: Սպորները ձևավորվում են գլխարկի խողովակներում կամ թիթեղիկների վրա: Դրանք տարածվում են քամու, տարբեր կենդանիների կամ մարդու միջոցով: Հողի բարենպաստ պայմաններում սպորները ծլում են և առաջացնում սնկամարմնի թելիկներ, որոնցից ձևավորվում է սնկամարմինը կամ միցելը, իսկ հետո նաև՝ պտղամարմինը:

Գլխարկավոր սնկերը կլանում են անհրաժեշտ սննդանյութերը՝ ջուրը, հանքային աղերը և օրգանական նյութերը, սնկամարմնի հիֆերի միջոցով: Հիֆերը բույսի արմատների նման օժտված են ներծծող ուժով և հողից ստանում են իրենց անհրաժեշտ սննդանյութերը: Այնուհանդերձ սնկերի մի մասն ունի հատուկ պահանջներ ապրելավայրի նկատմամբ և աճում է որոշակի ծառերի հարևանությամբ: Այդ սնկերը հաճախ անվանվում են համապատասխան ծառի անունով, օրինակ՝ կեչասունկ: Այդպիսի սնկերի միցելը սերտ կապի մեջ է ծառի արմատների հետ:

Լրացուցիչ աշխատանք
1. Ի՞նչ կառուցված ունեն գլխարկավոր սնկերը։
Որպես կանոն գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից:
2. Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը։

Սնկի և ծառի փոխշահավետ կապը տարբեր օգանիզմների միջև կոչվում է համակեցություն կամ սիմբիոզ: 
3. Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի մասին։

1. Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:
2. Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:
3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ  դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:
4. Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:
5. Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:

Оставьте комментарий