Գրականություն 7

Վահան Թոթովենց, «Մարանը» 10.03․2023

Առաջադրանքներ
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Ես անծանոթ բառեր չունեմ։
2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:

— Սիրեմ քըզի․․․
— Սիրում եմ քեզ։
— Ակոբը գնաց սիրելիին քով
— Հակոբը գնաց սիրելիի մոտ։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի
—Գիտես քեզ ամպի վրայով կթռցնի։
— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես
— Մարան, այսօր լավ կերել ե՞ս։
— Շուտով տուն տ՚երթանք
— Շուտով տուն կգնանք։
— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք
Հը՞, չե՞ս ուզում, ուզո՞ւմ ես շատ մնանք։
— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան
Նորից երգեմ քեզ համար, հա՞, Մարան։
— Հաջի էֆենդի, կենե տունը եղավ տուն
— Պարոն Հաջի, տունը նորից տուն դարձավ։
— Վրայեն անցիր
— Վրայով անցիր
3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։
Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։
4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:

Ես կենդանիներ շատ եմ սիրում, նույնիսկ մարդկանցից շատ։ Ես ինքս կատու եմ պահում, կոտկրետ սիրելի կենդանի չունեմ։ Բոլոր կենդանիներին շատ եմ սիրում։
5. Ընդգծիր համեմատությունները:

Սև էր, ինչպես սև սաթը։
Հավկիթաձև սպիտակ։
Քամու նման թռչում էր։
Ինչպես սուրացող ալիք։
Երկու մտերիմ ընկերների պես։
Ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։
Ինչպես խաղողի ողկույզը։
Կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Оставьте комментарий