51. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:
ա) Երկարել, ձգվել:
Կատուն ձգվեց և երկարեց։
բ) Աղքատ, խեղճ:
Աղքատ մարդը, խեղճ հայացքով , նայում էր մարդկանց։
գ) Գույն, երանգ:
Մոխրագույնը սև գույնի երանգներից մեկն է։
52.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Ա) իջնել, կքվել, թեքվել, խոնարհվել, կռանալ, ծռվել, ճկվել, հակվել
Բ) կորզել, խլել, հափշտակել, շորքել, պոկել, գողանալ
Գ) շռայլել, քամուն տալ, վատնել, մսխել, ծվատել
Դ) սահմանել, կարգել, հաստատել, որոշել
Ե) պատառոտել, գզգզել, հոշոտել, բզկտել, ծվատել
53. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
Վտիտ – նիհար
Վճիտ – ականակիտ
Բարի – գթառատ
Հռչակավոր – ականավոր
Երկչոտ – անարի
59. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է ջրի աղբյուրը:
Մոտենում է աղջկան մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը բույրը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էին քարերը, նրանք պառկում էին քարերին: