Լրացնել բառերի բաց թողնված տառերը և բացատրել այդ բառերի իմաստները (հարկ եղած դեպքում օգտվել էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանից» nayiri.com)
Ավտոմեքենան, հազիվհազ (հազիվ, դժվարանալով) հաղթահարելով խորդուբորդ (անհարթ) ճանապարհի արգելքները, հևիհև բարձրանում էր ՝ հետևում թողնելով երփներանգ (անգույն) մարգագետինները (կանաչով և ծաղիկներով ծածկված տարածություն), ցորենի դեղնազօծ (դեղինով պատված) արտերը, ալպյան զմրուխտյա (զմրուխտից) արոտավայրերը։ Հորդառատ (բազմառատ) անձրև էր տեղում՝ թրջելով մեքենայի ապակիները պղտոր (անպարզ), անթափանց (չթափանցող) կաթիլներով։ Թվում էր՝ շարժիչը չի դիմանա, և մեքենան, սայթաքելով լպրծուն (լորձունքով պատված) ցեխաջրերի մեջ, կգահավիժի ուղղաբերձ (ուղիղ կերպով դեպի վեր խոյացող) ժայռերի (մեծ ժայռաքար) վրայով և ջարդուխուրդ (ջարդած, փծրված) կլինի անդնդախոր կիրճում։ Մերթընդմերթ որոտում էր ամպրոպը, և կայծակի օձագալար մտրակները ճեղքում էին ականակիր խավարը։ Ապա ամեն ինչ դարձյալ (կրկին) հանդարտվում էր, և լսվում էր տեղատարափ անձրևի միալար խշշոցը։ Նստած թափքում՝ (բեռնախցիկ) Անանիան օրորվում էր անորոշ ու անըմբռնելի տագնապի մեջ։ Կցկտուր, խառնիճաղանջ մտքերը որդի պես կրծում էին սիրտը։ Վերջապես հեռվում աղոտ (թույլ, նվազ) լույսեր նշմարվեցին։ Անանիայի (տղամարդու անուն) սիրտը թրթռաց։ Նա անբարբառ մի աղոթք մրմնջաց և փակեց աչքերը։ Մեքենան արագացրեց ընթացքը և դուրս գալով զիգզագաձև ճանապարհից՝ մտավ գյուղ։