Ֆիզիկա 7

Ֆիզիկական մեծություններ, Ֆիզիկական մեծությունների չափումը, Չափման սխալ

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։
2․Երկարության հիմնական և այլ  միավորները: Չափման գործիք։
Երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:
3․Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ։
Չափիչ սարքի բաժանումների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին անվանում են չափիչ սարքի սանդղակ։
4․Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը։
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։
5. Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք։
Երկու հարևան գծիկների միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:
6.Ինչի՞ց է կախված չափման սխալը։
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և հավասար է բաժանման արժեքի կեսին:
7. Ինչպե՞ս են որոշում չափման սխալը։
Չափման սխալը նշանակում ենք բաժանման արժեքի կեսը + — նշանով։

Оставьте комментарий