
Ծանոթացանք մի քանի չափիչ սարքերի հետ` վոլտաչափի, ամպերաչափի, ջերմաչափի, ուժաչափ, քանոն, գլանաչափ։ Այս գործիքները բոլորը ֆիզիկական մեծությունների չափման գործիքներ են։ Յուրաքանչյուր գործիքի համար պետք է որոշել սանդղակի ամենափոքր բաժանման արժեքը։ Չափիչ սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել երկու նրբագծեր որոնց կողքին մեծության թվային արժեքներ են գրված, այնուհետև մեծ արժեքից հանում ենք փոքր արժեքը և ստացված թիվը բաժանում ենք դրանց միջև բաժանումների թվին։
Մեծ թիվը նշանակում ենք a տառով, փոքր թիվը նշանակում ենք b, բաժանումների թիվը նշանակում ենք n, բաժանման արժեքը նշանակում ենք C