Հայոց լեզու 7

Հայոց լեզու 25/09/2023

35. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբողջական: Մտածելու համար նրան ինըսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաներ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»: 
36. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 
Պատկերացրեք, որ  Երկրի վրա մեզ  հետ  միասին ապրում են էակներ,  որոնց  կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վարկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն: 
37. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 
Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեժ զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմնել մարդու մարմնի հյսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանմթերի աղբյուր է: Վերջապես նախ ջրծաին ճանապարհների մասին հիշենք: 
38. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 
Ալ թամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը  մինչև անգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ալ թամար: Տաճարի շինվածքի  համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ   պատկերներով,  որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր  տնօրիությունները երևում էին: 
39. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 
Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյքունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնծող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր: 

Հայոց լեզու 7

Հայոց լեզու 22․09-25․09

24. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)
Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթներն ու դուրս եկավ: (անօդ, անոթ)
Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)
Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

25. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ: (թրթռալ,թռվռալ)
Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)
Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)
Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում: (գռգռալ, գրգռել)

26. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Իր անկյունում նստած՝ մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)
Սիրտը մրմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)
Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառում ու սպասում են: (կարկառել, կռկռալ)
Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)
Նա անապատում բռբռում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)
Անմիտ ու անշնորհք բարբառել ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

27. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:
ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:
Այս բառերը հատուկ անուններ են, որոնք գրվում են Եվ-ով, որովհետև և տառը մեծատառ չունի։

բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:
Օտար լեզվից վերցրած բառեր են։

28. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:
Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):
Վ-ն առաջին բառի սկզբնատան է։
Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:
Որովհետև արմատներին միացել է ավոր վերջածանը։

29. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:
Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերևաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, Եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղեվոր: 

30. Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
Բ խմբի բառերի սկզբում «ան» նախածանց կա։

Ֆիզիկա 7

Ֆիզիկական մեծություններ, Ֆիզիկական մեծությունների չափումը, Չափման սխալ

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։
2․Երկարության հիմնական և այլ  միավորները: Չափման գործիք։
Երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:
3․Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ։
Չափիչ սարքի բաժանումների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին անվանում են չափիչ սարքի սանդղակ։
4․Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը։
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։
5. Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք։
Երկու հարևան գծիկների միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:
6.Ինչի՞ց է կախված չափման սխալը։
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և հավասար է բաժանման արժեքի կեսին:
7. Ինչպե՞ս են որոշում չափման սխալը։
Չափման սխալը նշանակում ենք բաժանման արժեքի կեսը + — նշանով։

Ֆիզիկա 7

Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների հետ

Ծանոթացանք մի քանի չափիչ սարքերի հետ` վոլտաչափի, ամպերաչափի, ջերմաչափի, ուժաչափ, քանոն, գլանաչափ։ Այս գործիքները բոլորը ֆիզիկական մեծությունների չափման գործիքներ են։ Յուրաքանչյուր գործիքի համար պետք է որոշել սանդղակի ամենափոքր բաժանման արժեքը։ Չափիչ սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել երկու նրբագծեր որոնց կողքին մեծության թվային արժեքներ են գրված, այնուհետև մեծ արժեքից հանում ենք փոքր արժեքը և ստացված թիվը բաժանում ենք դրանց միջև բաժանումների թվին։

Մեծ թիվը նշանակում ենք a տառով, փոքր թիվը նշանակում ենք b, բաժանումների թիվը նշանակում ենք n, բաժանման արժեքը նշանակում ենք C

Քիմիա 7

Քիմիա 25/09/2023

Տնային աշխատանք

1. Համապատասխանեցրո՛ւ մարմինները, նյութերը և թվարկի՛ր դրանց կիրառություններ.
երկաթե դարպաս — նյութ` երկաթ, մարմին` դարպաս
երկաթե գամ — նյութ` երկաթ, մարմին` գամ
ալյումինի փոշի — նյութ` ալյումին, մարմին` փոշի
ածխածին — նյութ
ալյումինի թիթեղ — նյութ` ալյումին
մատիտի միջուկ — մարմին
գրաֆիտ — նյութ
ապակե բաժակ — նյութ` ապակի, մարմին` բաժակ
երկաթ — նյութ
ապակի — նյութ

2. Վերհիշիր, թե սենյակային ջերմաստիճանում որ նյութն է հեղուկ վիճակում
1) գրաֆիտ
2) սնդիկ
3) ազոտ
4) թթվածին