Քիմիա 7

Քիմիա սեպտեմբերի 11-15

Պատասխանի՛ր հարցերին
1. Նշել, թե որոնք են`
ա) մարմիններ
Ալյումինե կաթսա, օդապարիկ, շաքարի բյուրեղ, էլեկտրական լամպ, մատիտ, կավե կուժ, երկաթե գամ,
բ) նյութեր
Շաքարավազ, ալյումինի փոշի, ջրածին, ազոտ, ծծմբական թթու

2․ Ինչի՞ց են կազմված մարմինները: Ո՞րն է մարմնի և նյութի ամենաէական տարբերությունը:

Մարմինը դա ծավալ, զանգված ունեցող ցանկացած առարկա է, իսկ նյութը այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները։

3․ Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
ա) Փայե սեղան
բ) Պլաստիկից համակարգիչ
գ) Փայտե մատիտ
դ) Մետաղե, փայտե դուռ 

Հիշի՛ր և սովորի՛ր
! Քիմիան գիտություն է նյութերի, դրանց բաղադրության, կառուցվածքի, հատկությունների և փոխարկումների մասին:

! Ֆիզիկական մարմինը դա ծավալ, զանգված ունեցող ցանկացած առարկա է:
Մարմինները լինում են կենդանի և անկենդան :


! Նյութն այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները` մեզ շրջապատող առարկաները:
Նյութերը բաժանվում են երկու խմբի` օրգանական և անօրգանական:

Оставьте комментарий