Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթվա առաջադրանքներն են․
Բակտերիաների կառուցվածքը
Օգտակար և վնասակար բակտերիաներ
Կաթնաթթվային բակտերիաներ
Պատասխանել հարցերին․
1․ Ի՞նչ կառուցվածք ունի բակտերիան։
Բակտերիաների բջջում բացակայում է առանձնացված կորիզը: Կորիզի փոխարեն նրանում պարունակվող ժառանգական նյութը ուղղակի տեղակայված է ցիտոպլազմայում` առանց որևէ սահմանազատման: Բակտերիալ ցիտոպլազման պատված է ցիտոպլազմատիկ թաղանթով: Արտաքինից բակտերիալ բջիջը պատված է բավականին հաստ և ամուր բջջապատով: Բակտերիաների բջջապատը հիմնականում արտաքինից պատված է լորձաթաղանթով:
2․ Ինչպե՞ս են բազմանում բակտերիաները։
Բակտերիաները բազմանում են բջջի ուղղակի կիսման միջոցով: Յուրաքանչյուր 20−30 րոպե պարբերականությամբ՝ մեկ մայրական բջիջը կիսվելով առաջացնում է 2 դուստր բջիջ և այսպես շարունակ:
3․ Ներկայացնել օգտակար և վնասակար բակտերիաների մի քանի տեսակներ:
Վնասակար – որովայնային տիֆը, կլեբսիելլա բակտերիաները
Օգտակար – մարինոբակտերիաներ, պսևդոմոնադներ