Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ի՞նչ է բնությունը։
Բնությունը այն ամենն է, ինչը շրջապատում է մեզ։
2․Ի՞նչ է բնության երևույթը։
Մթնոլորտային ազդեցության հետևանքով առաջացող երևույթներին անվանում են բնության երևույթ։
3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։
Ֆիզիկա նշանակում է բնություն, գալիս է հուներենից։ Ուսումնասիրում է բնության երևույթները։
4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։
Ֆիզիկան ուսումնասիրում է նյութերի մարմինների փոփոխությունների, բնության օրենքներն։
5․Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ։
Ջրի սառչումը, մետաղի հալչելը, ջրի գոլորշիացումը։
6․Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։
Ջերմային, էլէկտրական, մեխանիկական, ձայնային, լույսային, մագնիսական։
7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։ Բերել օրինակներ։
Ֆիզիկական մարմինը այն նյութական օբյեկտն է, որն ունի զանգված, որոշակի ձև ու ծավալ։ Օրինակ՝ ջուր, ավազի հատիկ, քար, փայտ։
8․Ի՞նչ է նյութը։ Բերել օրիակներ։
Նյութը մասնիկների ամբողջությունն է, որից կազմված է մարմինը։ Օրինակ՝ պլաստիկ, մետաղ, փայտանյութ, նավթ։
9․Ի՞նչ է մատերիան։
Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում` երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա:
10․Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը։
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։
Լրացուցիչ առաջադրանք․
Սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան)էջ 5-ից մինչև էջ 10։
День: 6 сентября 2023
Գործական առաջադրանքներ
1. Տարեք ուղիղ, այն նշանակեք a տառով, նշեք այդ ուղղի վրա գտնվող A և B կետեր և նրա վրա չգտնվող P, Q և R կետեր: Օգտագոր ծելով € և ≠ պայմանանշանները՝ նկարագրեք A, B, P, Q, R կետերի և a ուղղի փոխադարձ a դասավորությունը:

2. ա) Նշեք երեք՝ A, B և C կետեր, որոնք չեն գտնվում մի ուղղի վրա, և տարեք AB, BC և CA ուղիղները։

բ) Տարեք երեք ուղիղ այնպես, որ նրանցից յուրաքանչյուր երկուսը հատվեն: Նշանակեք այդ ուղիղների բոլոր հատման կետերը: Քանի՞ հատման կետ է ստացվում: Դիտարկեք բոլոր հնարավոր դեպքերը։

3. Թղթի վրա նշեք երկու կետ։
ա) Չօգտվելով քանոնից՝ երրորդ կետն ընտրեք այնպես, որ այն գտնվի առաջին երկու կետերով անցնող ուղղի վրա: Քանոնով ստուգեք – կառուցման Ճշտությունը։ Կրկնեք վարժությունը: ✔️
բ) Չօգտվելով քանոնից՝ պատկերեք այդ կետերով անցնող ուղիղ: Քանոնի օգնությամբ ստուգեք կառուցման ճշտությունը: Կրկնեք վարժությունը։ ✔️
4. Նշեք չորս՝ A, B, C, D կետեր այնպես, որ A, B, C կետերը գտնվեն մի ուղղի վրա, իսկ D կետը այդ ուղղի վրա չգտնվի։ Յուրաքանչյուր երկու կետով տարեք ուղիղ: Քանի՞ ուղիղ է ստացվում:

5. Տարեք a ուղիղ և նրա վրա նշեք A և B կետեր։
Նշեք՝
ա) AB հատվածի վրա գտնվող M և N կետեր

բ) a ուղղի վրա գտնվող, բայց AB հատվածի վրա չգտնվող P և Q կետեր

գ) a ուղղի վրա չգտնվող R և S կետեր

Հայոց լեզվի առաջադրանքներ, սեպտեմբերի 4-8
Առաջին նյութ
1. — Արո՛ւս, պիտակները խամրել են: Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները: Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ:
Ա. դեղին
Բ. կանաչ
Գ. գորշ
Դ. սպիտակ
Ե. ծիրանի:
2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ—ի ընկերը:
Ա. հաղթական
Բ. գերազանցիկ
Գ. պարզորոշ
Դ. ոսկեշունչ
Ե. հարազատ
3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:
Մուրալ բառը երկերեսանի է։
4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
Ն, ու, ր, յ, ե:
5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
Բ․ մեկ ներկարար
Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
Ե․ նման երամակ
6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ —ի տուն։
Ա. սեր
Բ. սույլ
Գ. երգ
Դ. սուր
Ե. հատ
7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ
8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա