1.Բնագիտության դասընթացից ձեռք բերած գիտելիքներից օգտվելով՝ առօրյա փորձի հիման վրա բերե՛ք ֆիզիկական և քիմիական երևույթների, ինչպես նաև մարդու կողմից դրանց օգտագործման օրինակներ:
Ֆիզիկական – ջրի սառչումը, մետաղի հալչելը, ջրի գոլորշիացումը
Քիմիական — լուցկու այրվելը, սոդան քացախի հետ, մետաղի ժանգոտելը
2. Նշված երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որոնք՝ քիմիական. ա) երկաթի ժանգոտումը
բ) ջրի սառչումը
գ) բենզինի այրումը
դ) ալումինի հալումը: Բացատրե՛ք:
Քիմիական — երկաթի ժանգոտումը, բենզինի այրումը
Ֆիզիկական – ջրի սառչումը, ալյումինի հալումը
Քիմիականն երևույթները առաջանում են երբ երկու նյութ իրար են միանում և առաջանում է նոր նյութ։
3. Որո՞նք են քիմիական փոխարկումերի արտաքին նշանները: Պարզաբանե՛ք կոնկրետ օրինակներով:
Ջրածնի և թթվածնի միացումից առաջանում է ջուր, սոդայի և քացախի միացումից առաջանում է ածխաթթու գազ, թթու միջավայրի ազդեցությունից մետաղը կարող է ենթարկվել կոռոզիային։