Բնագիտություն 6-րդ դասարան

Ամփոփիչ աշխատանք

1. Ինչ թթուներ կան բնության մեջ:
Քացախաթթու, խնջորաթթու, կիտրոնաթթու կաթնաթթու:
2. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:
Ջրածին (H), HCI, CL, H2SO4, SO4, HNO3, NO3 և այլն:
3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական
4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում:
5.Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Հաստատուն մագնիս կոչվում են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները
6.Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Բևեռ անվանում են մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն ավելի ուժեղ է:
7.Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Կողմնացույցը սարք է, որը ցույց է տալիս բևեռները: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ (հարավային և հյուսիսային):
8. Ի՞նչ է բջիջը։
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
9. Որո՞նք են արմատի գործառույթները:
Սննդառությունը, սնջառություննը, աճն ու զարգացումը, ինջպես նաև անհրաժեշտ նյութերի տեղափոխությունը։
10.Ի՞նչ է շնչառությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն։
11.Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:
Ջրային կենդանիների մեծ մասը շնչում է խռիկներով:
Ցամաքային միջատները շնչում են օդատար խողովակներով։
Ցամաքային ողնաշարավորները շնչում են թոքերով։
Երկկենցաղները շնչում են մաշկով և թոքերով, իսկ սողունները՝ միայն թոքերով ։
Շնչառական համակարգի օրգաններից է կոկորդը։
12.Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:
Ջրային, օդացամաքային և հողային կենսամիջավայրեր։
13.Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
Կենսամիջավայրի տարացքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմ։

Оставьте комментарий