Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 19.04.2023

Ալեքսանդր Շիրվանզադե

Ի՞ նչ գիտենք Շիրվանզադեի մասին։ Ի՞ նչ թեմաներով է ստեղծագործել։ ( Նշե՛ լ նրա հայտնի ստեղծագործություններից) ։

Գիտեմ որ ծնվել է 1858 թվականին դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։

Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները փորի մաշկը դեղին պառկում են տաք քարերի վրա լեզուները հանում

Այն ժամանակ երբ շեն էր Մանասի խրճիթը։ Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային տան պատերի վրայով։ Երկչոտ խլեզներ չէին վազվզում վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ, այժմ այդ արահետն էլ չկա

Մանաս ինչու տունդ Օրանջիայում շինեցիր չգիտեիր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում

Դավոյենց Առաքելը եզան կաշվից տրեխները, հագին մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել ոտքերը, մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում ուստան էլ տաշած քարերն էր շարում

Առաքելը գյուղում չէր վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին հերսոտեց և սրտում զայրույթը պահեց որ առավոտյան Մանասի երեսով տա կռիվ անի Օրանջիայի համար

Հենց գիտես թե դատ ու դատաստան չկա էլի  որ զոռ ես անում ասաց Մանասը Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել

Մանաս իմացիր առաջդ ով ա կանգնած ես Դավոյենց Առաքելն եմ բա դու ում լակոտն ես

Եվ առ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով, իրար անցան աղմուկ աղաղակ եղավ Մանասին արնաթաթախ տուն տարան

Առաքելն էլ նայեց հեռացողներին պատի տակ գերանի վրա, նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Դաս 9

Առաջադրանքներ (դասարանում)

1) Կատարե՛ք հանում.

ա) 3,56 – 2,14=1,42

գ) 111,782 – 65,327=46,455

ե) 0,625 – 0,1=0,525

բ) 81,22 – 53,12=28,10

դ) 17,1 – 8,256=8,844

զ) 7,35 – 6,35=1

2) Ինչքանո՞վ է 27 մ 38 սմը մեծ 1381 սմից։

2700+38=2738

2738-1381=1357

1357-ով

3) Լուծե՛ք հավասարումը.

ա) 7,86 + x = 10,05

X=10,05-7,86

X=2,19

գ) 117,18 – x = 38,241

X=117,18-38,241

X=

բ) 43,19 + x = 45,114

X=45,114-43,19

X=1,924

դ) 53,27 + x = 90

X=90-53,27

X=36,73

4) Գտե՛ք 20‐ից փոքր բոլոր զույգ թվերի գումարը։

18+2=20

16+4=20

14+6=20

12+8=20

4×20=80

Լրացուցիչ (տանը)

5) Կատարե՛ք հանում.

ա) 1,037 – 1=0,037

գ) 8,002 – 8=0,002

ե) 107,03 – 56=51,03

բ) 3,263 – 2=1,263

դ) 11,397 – 9=2,397

զ) 34,56 – 29=5,5

6) Ուղղանկյան կողմերի երկարությունները 6,37 դմ և 10,01 դմ են։

Ուղղանկյան մեծ կողմը փոքրացրել են 3,2 դմովիսկ փոքր

կողմը՝ 5,5 դմով։ Որքա՞ն է ստացված ուղղանկյան պարագիծը։

Լուծում
6,37 < 10, 01
10,01 – 3,2 = 6,81
6,37 – 5,5 = 0,87
6,81 + 6,81 + 0,87 + 0,87 = 15,36
Պատ.՝ 15,36 դմ

7) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (0,241 – 0,15) ⋅ 100 + (3,72 + 14,25) ⋅ 10=131,461

բ) (56,37 – 43,21) ։ 10 – (2,36 – 2,01) ։ 100=49,7091

8) Կոտորակը ներկայացրե՛ք ամբողջ թվի և մեկից փոքր տասնորդական կոտորակի տարբերության տեսքով.

ա) 9,3=93/10

գ) 3,681=3681/1000

ե) 28,07=2807/100

է) 46,893=46893/1000

բ) 2,84=284/100

դ) 15,001=15001/1000

զ) 30,609=30,609/1000

ը)100,202=100202/10000

Պատմություն

Մեծ Հայքի թագավորությունը 1-3-րդ դարերում, ժամանակ անիշխանության

Առաջադրանք՝

Արշակունիների իշխանությունը ու՞մ օրոք դարձավ ժառանգական, գրե՛ք դրա նշանակությունը։

Ներկայացնել 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։

Ովքե՞ր էին Տրդատ արքայազնը և Գրիգոր Պարթևը։

Տրդատ Գ Մեծ (255 կամ 250 — 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 278 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (253-261) որդին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Գրիգոր Պարթեվ (239–325/326), Հայոց առաջին եպիսկոպոսապետ 302-ից, համաքրիստոնեական տոնելի սուրբ: 

Բնագիտություն 6-րդ դասարան

Ծաղկավոր բույսերի օրգանները, արմատ, ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս:

Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:

Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.

• Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:

• Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Դրանք էլ կազմված են օրգաններից.

1. Վեգետատիվ են`

• ցողունը

• տերևը

• արմատը

2. Գեներատիվ են`

• ծաղիկը

• պտուղը

• սերմը

Բույսի օրգաններից է արմատը:

Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:

Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`

• արմատը բույսը ամրացնում է հողին,

• արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,

• արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.

1. Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:

2. Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:

3. Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:

Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:

Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.

1. Առանցքային

Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:

Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկըլոբինարևածաղիկըգազարը:

2. Փնջաձև

Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին:

Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենըգարինեգիպտացորենըսոխըսխտորը:

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:
Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:

Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:

Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:

Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ:

Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ.

1. Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:

Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն:

2. Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:

Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ:

Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:

Մի շարք բույսերի, օրինակ թարխունիիմբիրիկարտոֆիլիսոխիսխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Ցողունը բույսի առանցքային օրգանն է:

Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:

Օրինակ

Տերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:

Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:

Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի:

Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):

Որոշ բույսեր ունեն` սողացողփաթաթվողմագլցող և այլ տեսակի ցողուններ:

Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:

Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:

Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:

Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):

Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):

Պատասխանել հարցերին

Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:

Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Որո՞նք են արմատի գործառույթները:

Սննդառությունը, սնջառություննը, աճն ու զարգացումը, ինջպես նաև անհրաժեշտ նյութերի տեղափոխությունը։

Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:

Ցողունը, ուղղաձիգ, ֆոտոսինթեզը, տերևը,

Ի՞նչ է ընձյուը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

Ի՞նչ նշանակությւն ունեն տերևները:

Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Լուծել հավասարումները

1)2x+3=13

2x=13-3

2x=10

X=5

2)3x-1=17

3x=17+1

3x=18

X=6

3)2(x+1)=14

2x+2=14

2x=14-2

2x=12

X=6

4)3(x-8)=51

3x-24=51

3x=51+24

3x=75

X=25

5)2(x-5)=28

2x-10=28

2x=10+28

2x=38

X=19

6)5(x+4)=25

5x+20=25

5x=25-20

5x=5

X=1

7)2(x-5)+1=26

2x-10+1=26

2x=26-1+10

2x=35

X=17,5

8)3(x+7)-5=22

3x+21-5=22

3x=22+5-21

3x=6

X=2

9)4(x-6)-7=9

4x-24-7=9

4x=9+7-24

4x=-8

X=-2

10)2(x-1)=22-x

2x-2=22-x

2x+x=22+2

3x=24

X=8

Русский 6-ой класс

Как я отпраздновала Пасху

Пасха — один из самых светлых праздников, который отмечают все верующие христиане мира. Пасха знаменует воскресение Иисуса Христа — победу жизни над смертью. Пасху я праздновала вместе с семьёй. Утром мы сварили и покрасили яйца. В этом году мы покрасили яйца только в красный цвет и для этого использовали шелуху лука. Красный цвет символизирует кровь Иисуса, отданную за спасение людей, а яйцо — новую жизнь. Потом испекли булочки, оформили их в виде косичек, посыпали кунжутом. Получилось очень красиво и вкусно. А еще мы испекли куличи, но без сухофруктов и цукатов, потому что я, мои брат и сестра не любим их. Еще мама приготовила рисовый плов и рыбу.

Уже за столом мы побились яйцами, поздравили друг друга и поужинали. После этого мы хотели пойти в церковь, но передумали так как погода резко изменилась, да еще и у брата болело колено. В итоге мы остались дома и посмотрели фильм «Страсти Христовы».

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 14.04.2023

Ուրբաթ ( 14.04.2023թ. )

Ընթերցանության և ստեղծագործական ուրբաթ։ ( Շաբաթվա ընթացքում սովորածի ամփոփում, յուրացվածի կրկնություն)

Ընթերցե՛ ք.

Կար֊չկար մի լավ տղա կար, անունը Ջեյկոբ Բլայվենս։ Նա միշտ լսում էր ծնողներին, որքան էլ նրանց պահանջները անհեթեթ լինեին, ջանասիրությամբ սերտում էր դասերը եւ երբեք չէր ուշանում կիրակնօրյա դպրոցից․ դասերը բաց չէր թողնում ու թրեւ չէր գալիս նույնիսկ այն ժամանակ, երբ բանականության սթափ ձայնը հուշում էր, որ դա ամենաօգտակար ժամանցը կլինի նրա համար։ Մյուս երեխաները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ նրան, այնքան որ Ջեյկոբը տարօրինակ էր պահում իրեն։ Նա երբեք չէր ստում, որքան էլ դա որոշ դեպքերում շահավետ լիներ։ Պնդում էր, թե ստելը լավ չէ, եւ ոչինչ լսել չէր ուզում։ Այո, նա պարզապես ծիծաղելիության աստիճանի ազնիվ էր։ Այդ Ջեյկոբի տարօրինակություններն ամեն չափ ու սահման անցնում էին։ Կիրակի օրերը նա գնդիկախաղ չէր խաղում, չէր քանդում թռչունների բները, կրակի վրա տաքացրած պղնձադրամներ չէր խցկում փողոցային երաժշտի կապիկի ափի մեջ։ Մի խոսքով, այդ Ջեյկոբն ամենաչնչին հակում իսկ չուներ դեպի խելացի զվարճությունները։ Մյուս երեխաները երբեմն փորձում էին բացատրել իրենց, թե ինչու է այդ այդպես, փորձում էին հասկանալ նրան, բայց դրանից բան դուրս չէր գալիս։ Եվ, ինչպես արդեն ասացի, նրանց մոտ միայն աղոտ պատկերացում էր գոյացել, թե Ջեյկոբը փոքր֊ինչ «ցնդած է», ուստի նրան իրենց հովանավորության տակ էին վերցրել եւ թույլ չէին տալիս, որ մեկնումեկը վիրավորի։

Մեր լավ տղան կարդացել էր բոլոր այն գրքույկները, որ հանձնարարվում էին կիրակնօրյա դպրոցների համար, եւ մեծագույն սփոփանք էր գտնում դրանում։ Ամբողջ գաղտնիքն այն էր, որ նա սրբությամբ հավատում էր այդ գրքերին, հավատում այն օրինակելի տղաներին, որոնց մասին պատմվում էր դրանց մեջ։ Նա երազում էր գոնե մեկ անգամ կյանքում հանդիպել այդպիսի տղայի, բայց իզուր։ Երեւի բոլորն էլ մեռել էին ավելի վաղ, քան Ջեյկոբը կծնվեր։ Ամեն անգամ, երբ նրա ձեռքն էր ընկնում հատկապես որեւէ առաքինի տղայի մասին գրվաթ գրքույկ, նա շտապում էր թերթել այն ու հասնել վերջին էջին՝ իմանալու, թե ինչ պատահեց նրան։ Ջեյկոբը պատրաստ էր ոտքով հազար մղոն կտրել֊անցնել՝ այդպիսի տղայի տեսնելու համար։ Բայց անօգուտ․ ամեն մի լավ տղա անպայման մեռնում էր վերջին գլխում, եւ նկարում պատկերված էր լինում նրա թաղումը։ Տղայի բոլոր ազգականներն ու կիրակնօրյա դպրոցի աշակերտները շարված էին լինում գերեզմանի շուրջը խիստ կարճ շալվարներով եւ խիստ մեծ շլյապաներով, եւ բոլորն էր արցունքներն էին սրբում մեկուկես յարդանոց թաշկինակներով։ Այո՛, այդպես էլ Ջեյկոբի հույսերը միշտ ի դերեւ էին ելնում․ ոչ մի կերպ չէր հաջողվում հանդիպել առաքինի տղաների, որովհետեւ բոլորն էլ մեռնում էին վերջին գլխում։

Ջեյկոբը մի վեհ երազանք ուներ՝ տեսնես ի՞նչ կգրեն իր մասին կիրակնօրյա դպրոցի գրքում։ Նա ուզում էր, որ նկարում պատկերված լինի այն պահը, երբ ինքը հերոսաբար որոշում է չստել մորը, իսկ մայրը ուրախությունից արտասվում է․ կամ թե իրեն պատկերեին շեմքին, երբ ինքը մեկ սենթ է տալիս վեց փոքրիկներ ունեցող աղքատ կնոջը եւ ասում, որ նա այդ փողերը կարող է ծախսել ինչպես կամենա, բայց չշռայլի, որովհետեւ շռայլությունը մեծ մեղք է։ Ջեյկոբը երազում էր նաեւ, որ նկարներում ցույց տային, թե ինչպես է ինքը մեծահոգաբար հրաժարվում այն վատ տղային մատնելուց, որը շարունակ դարանակալում է փողոցի անկյունում, երբ ինքը վերադառնում է դպրոցից, փայտով հարվածում է իր գլխին եւ հետապնդում մինչեւ տուն, բղավելով․ «Նո՛, նո՛, առա՜ջ»։ Այս էր պատանի Ջեյկոբ Բլայվենսի փառամոլ երազանքը։ Նա ուզում էր կիրակնօրյա դպրոցների գրքի մեջ ընկնել։ Ճիշտ է, երբեմն իրեն վատ էր զգում այն մտքից, որ չգիտես ինչու այդ գրքույկների լավ տղաներն անպայման մեռնում են։ Բանն այն է, որ կյանքը թանկ էր նրա համար, եւ լավ տղաների այդ առանձնահատկությունը խիստ շփոթեցնում էր նրան։ Ջեյկոբը համոզվել էր, որ լավ լինելը խիստ վնասակար է առողջությանը, գիտեր, որ այն գերբնական առաքինությունը, որը նկարագրում են գրքույկներում, տղայի համար թոքախտից էլ կործանարար է։ Այո, նա գիտեր, որ բոլոր լավ տղաների կյանքը կարճ է, եւ ցավալի էր մտածել, որ եթե իր մասին երբեւէ գրքում գրեն էլ, ինքը դա կարդալ չի կարող, իսկ եթե գիրքը լույս տեսնի մինչեւ իր մահը, այնքան էլ հետաքրքիր չի լինի, որովհետեւ վերջում չի ունենա իր թաղումը պատկերող նկար։ Էլ ի՜նչ կիրակնօրյան դպրոցի համար գրված գիրք, եթե այնտեղ չի պատմվելու, թե ինչպես մեռնելիս ինքը մարդկանց խրատում է ճշմարիտ ճանապարհի գալ։ Սակայն նրան մնում էր միայն հաշտվել հանգամանքների հետ, եւ ի վերջո որոշեց անել այն ամենը, ինչ իր ուժերը թույլ էին տալիս, այսինքն՝ ապրել արդար կյանքով, լինել տոկուն եւ նախօրոք պատրաստել այն ճառը, որ ասելու է, երբ մահվան ժամը հասնի։

Բայց չգիտես ինչու այդ հիանալի տղայի բախտը չէր բերում։ Նրա կյանքում ոչ մի բան տեղի չէր ունենում այնպես, ինչպես պատահում էր գրքերում լավ տղաների հետ։ Այդ տղաները միշտ ապրում էին անհոգ, եւ ոտքերը ջարդում էին ո՛չ թե նրանք, այլ վատ տղաները։ Իսկ Ջեյկոբի բանը ուրիշ էր՝ ամեն ինչ նրա մոտ հակառակն էր ստացվում։ Երբ նա մի անգամ տեսավ, թե ինչպես է Ջիմ Բլեյքը պոկում ուրիշի խնձորները, եւ մոտեցավ ծառին, որպեսզի քարոզ կարդա նրան, թե ինչպես մի ուրիշ փոքրիկ գող ցած ընկավ հարեւանի խնձորենուց եւ ձեռքը ջարդեց, Ջիմն իսկապես ցած ընկավ, բայց ո՛չ գետին, այլ նրա՝ Ջեյկոբի վրա, եւ ջարդեց ո՛չ թե իր, այլ նրա ձեռքը, իսկ ինքը մնաց ողջ ու անվնաս։ Ջեյկոբը խիստ տարակուսանքի մեջ էր․ գրքերում ո՛չ մի այդպիսի բան չէր պատահում։

Մյուս անգամ, երբ ինչ֊որ անպիտաններ մի կույր մարդու հրեցին գցեցին ջրափոսը, իսկ Ջեյկոբը նետվեց նրան օգնելու, համոզված, որ խեղճը կօրհնի իրեն,— կույրը «օրհնեց»՝ փայտով հասցնելով նրա գլխին ու բղավելով․

— Հլա տես, բռթեց ցեխի մեջ, հիմի էլ էնպես է ձեւացնում, թե ուզում է օգնել։ Թե մեկ էլ ձեռս կընկնե՜ս։

Այդ բանը ոչ մի գրքի մեջ չէր մտնում։ Ջեյկոբը թերթեց բոլոր գրքերը, որպեսզի ստուգի, թե այդպիսի դեպքեր պատահո՞ւմ են, բայց ոչինչ չգտավ։

Ջեյկոբը շատ էր ուզում հանդիպել կաղ, անտուն, քաղցած ու մոռացված մի շան, տուն բերել նրան, խնամել, արժանանալով նրա հավիտենական շնորհակալության։ Եվ ահա վերջապես հանդիպեց այդպիսի մի շուն, եւ Ջեյկոբը երջանիկ էր։ Նա շանը տուն բերեց ու կերակրեց, բայց երբ ուզեց շոյել նրան, շունը նետվեց նրա վրա եւ պատառոտեց հագուստի ամբողջ մեջքը, այնպես որ Ջեյկոբը ցնցող տեսարան էր ներկայացնում իրենից։ Այդ ամենին որեւէ բացատրություն գտնելու հույսով Ջեյկոբն ուսումնասիրեց ամենահեղինակավոր աղբյուրները, բայց այնպես էլ ոչինչ չհասկացավ։ Շունը նույն ցեղից էր, ինչպես եւ նրանք, որոնց բարի տղաները հանդիպում էին գրքերում, բայց իրեն պահում էր բոլորովին այլ կերպ։

Այո՛, ինչ էլ անելու լիներ մեր Ջեյկոբը, միշտ ընկնում էր անհարմար դրույան մեջ։ Այն արարքները, որոնց համար տղաները գրքերում պարգեւ էին ստանում, միայն անախորժություններ էին բերում նրան։

Մի անգամ, կիրակնօրյան դպրոցի ճամփին, նա տեսավ, որմի քանի վատ տղաներ գնացին առագաստանավով զբոսնելու։ Դա խիստ հուզեց նրան․ ախր նա գրքերից գիտեր, որ ովքեր կիրակի օրը զբոսնում են նավակով, անպայման խեղդվում են։ Եվ ահա նա թռավ լաստի վրա եւ լողաց նրանց հետեւից, որպեսզի նախազգուշացնի, բայց ոտքի տակի գերաններից մեկը շուռ եկավ, եւ նա ընկավ ջուրը։ Իսկույն Ջեյկոբին դուրս հանեցին, եւ բժիշկը փրկեց նրան, ջուրը դատարկելով փորից ու թոքերի մեջ օդ մղելով։ Բայց Ջեյկոբն արդեն մրսել էր եւ երկու ամսից ավելի անկողին ընկավ։ Իսկ այդ ամբողջ պատմության մեջ ամենաանհասկանալին այն էր, որ վատ տղաներն ամբողջ օրը բարեհաջող զբոսնեցին նավակով ու տուն վերադարձան անվնաս, ողջ եւ առողջ։ Ջեյկոբ Բլայվենսը պարզապես շշմել էր։ Նա հավատացնում էր, թե գրքերում երբեք այդպիսի բաներ չեն պատահում։

Առողջանալով, նա, թեեւ փոքր֊ինչ վհատված, բայց եւ այնպես որոշեց չնահանվել։ Ճիշտ է, նրա բոլոր սխրագործություններն առայժմ գրքի համար պիտանի չէին, բայց հո չէ՞ր լրացել այն ժամկետը, որ սահմանված էր լավ տղաների ապրելու համար, եւ Ջեյկոբը հուսով էր, թե այնուամենայնիվ կարժանանա գրքում հավերժանալու պատվին, եթե հաստատակամորեն դիմանա մինչեւ վերջ։ Եթե նույնիսկ բոլոր մյուս բաներում ձախորդությունները հետապնդեն իրեն, ապա կմնա այն ճառը, որ արտասանելու էր մահից առաջ։

Նա նորից դիմեց հեղինակավոր աղբյուրներին եւ որոշեց, որ հասել է յունգա դառնալու եւ ծով մեկնելու ժամանակը։ Գնաց նավապետի մոտ եւ առաջարկեց իր ծառայությունները, իսկ երբ նավապետը հանձնարարականներ պահանջեց, նա հպարտորեն ներկայացրեց մի բրոշյուր եւ ցույց տվեց մակագրությունը․ «Ջեյկոբ Բլայվենսին՝ սիրող ուսուցչից»։ Բայց նավապետը դուրս եկավ գռեհիկ, բռի մարդու մեկը եւ ասաց․

— Գրողի ծո՛ցն այս հիմարությունը։ Սա բոլորովին էլ չի ապացուցում, թե դու կարող ես աման լվանալ եւ գլուխ հանել կեղտաջրի դույլից։ Չէ՛, տղա, դու հարմար չես։

Այդ արդեն ինչ֊որ արտակարգ բան էր։ Ջեյկոբն իր կյանքում ոչ մի այդպիսի բան չէր լսել։ Նրա կարդացած բոլոր գրքերում ուսուցչի սրտաշարժ մակագրությունը միշտ էլ ամենաքնքուշ զգացմունքներ էր արթնացնում մռայլ նավապետների սրտերում, բաց անում բոլոր պատվավոր ու շահավետ պաշտոնների ուղին, որ կարող էին տրամադրել նրանք։ Իսկ այստեղ… Ջեյկոբը պարզապես չէր հավատում իր ականջներին։

Ծանր էր այդ տղայի դրությունը։ Կյանքում ամեն ինչ դուրս եկավ ոչ այնպես, ինչպես այն գրքերում, որոնց նա սրբությամբ հավատում էր։ Վերջապես մեկ անգամ, երբ նա փնտրում էր վատ տղաների, որպեսզի խրատի նրանց, մի հին, լքված ձուլարանում դեմ առավ մի ամբողջ խմբի։ Այդ դատարկապորտները զվարճանում էին, տասնչորս թե տասնհինգ շուն թոկով իրար կապած, նրանց պոչերին իբրեւ զարդարանք ամրացնելով նիտրոգլիցերինի դատարկ տուփեր։ Ջեյկոբի սիրտը տրոփեց։ Նա նստեց տուփերից մեկին (քանզի, երբ պետք էր պարտքը կատարել, ոչ մի կեղտ չէր վախեցնում նրան) եւ, բռնելով առջեւի շան վզնոցից, հանդիմանական հայացքը դարձրեց անպիտան Թամ Ջոնսի վրա։ Բայց հենց այդ րոպեին հայտնվեց կատաղած օլդերմեն Մակ֊Ուոլթերը։ Բոլոր վատ տղաները դես ու դեն ծլկեցին, իսկ Ջեյկոբ Բլայվենսը հանգիստ վեր կացավ տեղից իր անմեղության լիակատար գիտակցությամբ եւ սկսեց արժանապատվությամբ լի այն ճառերից մեկը, որոնցով առատ են կիրակնօրյա դպրոցների գրքերը եւ որոնք միշտ սկսվում են այս խոսքերով․ «Օ՜, սըր», չնայած կյանքում ոչ մի տղա, ո՛չ լավ, ո՛չ վատ, այդպես չի խոսում։ Սակայն օլդերմենը չուզեց լսել Ջեյկոբին։ Նա բռնեց տղայի ականջից, շուռ տվեց եւ մի լավ հարված հասցրեց մեջքին…

Եվ հանկարծ այդ առաքինի տղան գնդակի պես տանիքի միջով սլացավ դեպի երկինք տասնըհինգ շների մնացորդների հետ, որոնք ձգվում էին նրա հետեւից, ինչպես օդապարուկի պոչը։ Ո՛չ ահեղ օլդերմենի, ո՛չ էլ հին ձուլարանի հետքը մնաց երկրի երեսին։ Իսկ պատանի Ջեյկոբ Բլայվենսին այդպես էլ բախտ չվիճակվեց արտասանելու այնպիսի դժվարությամբ պատրաստած նախամահու իր ճառը, եթե միայն նա այդ ճառով չդիմեր երկնքի հավքերին։ Ճիշտ է, նրա մարմնի մեծ մասը լռվել֊մնացել էր հարեւան նահանգի ծառերից մեկի բարձունքում, բայց բոլոր մնացյալ մասերը ցրվել էին չորս ծխերի վրա, այնպես որ հարկ եղավ հինգ հետաքննություն կատարել պարզելու՝ մեռա՞ծ է նա, թե ողչ, եւ թե այդ բոլորն ինչպե՞ս պատահեց։ Աշխարհը դեռ երբեք չէր տեսել մի տղա, որն այդ աստիճան ցաքուցրիվ եղած լիներ։

Այսպիսով մեռավ այն լավ տղան, որն ինչքան էլ ջանաց, չկարողացավ նմանվել կիրակնօրյա դպրոցի գրքերի հերոսներին։

Բոլոր տղաները, որ նրա պես էին վարվել, ապրում էին երջանիկ, իսկ նա՝ ոչ։ Դա իրոք որ զարմանալի էր։ Բացատրել այն, երեւի, այդպես էլ չհաջողվի։

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Դաս 8

Առաջադրանքներ (դասարանում)

1) Համեմատե՛ք կոտորակները.
ա) 3,853 > 2,64
դ) 15,899 > 14,9
ե) 78832,91 > 78732,91
բ) 72,93 < 73,851
գ) 0,382 < 0,450
զ) 663,0001 < 663,0002
2) Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական կոտորակների միջև.
ա) 5,68, 6, 6,7
գ) 7,2, 8, 8,2
ե) 2,833, 3, 4,11
բ) 2,001, 3, 3,5
դ) 1,5, 2, 3,5
զ) 7,1, 8, 9, 10,2
3) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը,որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 2,547 > 2,537
բ) 5,568 > 4,568
գ) 10,85 < 10,95
դ) 885,623 < 885,643
ե)2,547 > 2,537
4) Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի աջ տեղադրված.
ա) 6,37 < 6,375
դ) 783,5 < 783,6
բ) 0,893 > 0,8
ե) –31,72 > 18,6
գ) 293,4 < 294,3
զ) –11,25 > –11,257

Լրացուցիչ (տանը)
5) Համեմատե՛ք կոտորակները.
ա) –6,73 > –6,81
գ) –11,2 > –11,21
ե) –0,38 > –1,001,
բ) –0,432 > –1,431
դ) –3,756 < –3,706
զ) –5,555 < –4,999
6) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշանըորպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.
ա) 7,21 > 7,2
բ) 99,2 > 98,9
գ) 55,3 < 56,4
դ) 3,285 > 3,185
7) Կոտորակները դասավորե՛ք աճման կարգով.
5,6, 11․2, 11․56, 28․43, 60․32, 60․325, 3291․83
8) Գրե՛ք հինգ այնպիսի տասնորդական կոտորակներորոնցից յուրաքանչյուրը մեծ լինի 2,4-ից և փոքր լինի 2,5-ից։
2,4–2․5, 2․6, 2․7, 2․8, 2․9
2,5–2․6, 2․7, 2․8, 2․9, 3․5